ՌԴ-ում սպանված հայազգի բիզնեսմենի բնակարանում զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)

Հայազգի բիզնեսմեն Սերգեյ Բեգլարյանի բնակարանում, ով այսօր Ռուսաստանում իր ավտոմեքենայի վրա բացված հրաձգության արդյունքում մահացել էր, զինամթերք է հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է lifenews.ru-ն, այժմ ոստիկանները ձևակերպում են հայտնաբերված զինամթերքն ու փորձում են պարզել զենքի ծագումը:

lifenews.ru-ի տեղեկություններով`45-ամյա բիզնեսմեն Սերգեյ Բեգլարյանը զբաղվում էր ոչ միայն անվադողերի արտադրությամբ, այլև կապ ուներ քրեական շրջանակների հետ:

Հիշեցնենք, որ անհայտ անձինք մոսկովյան ժամանակով ժամը 01:00-ի սահմաններում հրաձգության են ենթարկել Սերգեյ Բեգլարյանի Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան, ինչի արդյունքում բիզնեսմենը մահացել է:

lifenews.ru-ի թղթակիցներին Սերգեյ Բեգլարյանի հարևանները պատմել են, որ նա միշտ ավտոմեքենան կանգնեցնում էր ստորգետնյա ավտոկայանում, բայց այս անգամ Բեգլարյանը չի հասցրել դա անել. բակ դուրս գալու պահին հնչել են կրակոցները:

Աղբյուրը նաև հաղորդում է, որ վիրավորված Սերգեյ Բեգլարյանը փորձել է փախչել, բայց մի քանի մետր առաջ գնալուց հետո նրա ավտոմեքենան բախվել է մեկ այլ մեքենայի ու կանգ առել:

Crimerussia.ru-ի հաղորդմամբ՝ համաձայն նախնական ինֆորմացիայի՝ հանցագործները երկուսն են եղել, ընդ որում, կովկասյան ծագման:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս