Մեր ընդդիմադիրները վաճառվող են, իսկ վրացի ընդդիմադիրները՝ սկբունքային

«Վրաստանում չկա Հայաստանի պես ռեժիմ, որը կկրակի իր ժողովրդի վրա: Վրաստանում ժողովուրդն ավելի համախմբված է, և նրա ընդդիմության ներկայացուցիչները ավելի հեռատես են, կազմակերպված, սկզբունքային ու չեն վաճառվում մերոնց պես»,- այսօր ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ վերլուծելով վրացական ընդդիմության հաղթանակը և համեմատություն անցկացնելով Հայաստանի ընդդիմության հետ:

Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունը աշխարհի հզորների՝ մասնավորապես ԱՄՆ-ի հսկողության ներքո է գնվում, և եթե Սահակաշվիլին փորձի դեմ գնալ, ապա ոչ միայն պաշտոնից կզրկվի, այլ նաև անձնական պատասխանատվության կենթարկվի, իսկ Հայաստանում ոչ ոք ոչ մեկի առաջ պատասխան չի տալիս:

Նա նշել է նաև, որ վերջին տարիները ցույց տվեցին, որ Վրաստանում ժողովուրդն ավելի համախմբված է և ընդդիմության կազմում չկան չակերտավոր ղեկավարներ, ովքեր վաճառվում են իշխանություններին:

«Չեմ ուզում անուններ տամ, բայց երբ գալիս է վճռական պահը, օրինակ՝ 2003թ. փետրվարը, 2008-ի Մարտի 1-ը, 1997թ. հոկտեմբերը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում էր ընդդիմության միասնական թեկնածու, գտնվում են ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք հակված են պառակտման,- ասել է Գառնիկ Մարգարյանը՝ հավելելով,- Դեռ չի սկսվել նախագահական գոնկան, մի խումբ վաճառականներ, վաշխառուներ արդեն հայտնում են իրենց մասին»:

Տեսանյութեր

Լրահոս