
Հայաստանի հավաքականը բարդ խմբում է, բայց կփորձենք հաղթահարել այն. Արտակ Եդիգարյան

Հայաստանի հավաքականի պաշտպան Արտակ Եդիգարյանը, ով մի քանի ամիս առաջ պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգի» հետ, ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է ամրապնդվել «Մետալուրգի» հիմնական կազմում, ինչպես նաև խոսել է Հայաստանի հավաքականի մասին:
-Պրոֆեսիոնալ կարիերայիս ընթացքում խաղացել եմ միայն «Փյունիկում»: Հայաստանի առաջնությունում ես շատ տիտղոսներ եմ նվաճել, այդ պատճառով էլ մեծ ուրախությամբ արձագանքեցի «Մետալուրգի» հրավերին: Կարիերայումս 1 քայլ առաջ կատարեցի: Ուկրաինայի առաջնությունը շատ ուժեղ է, և այստեղ քիչ չեն հայ ֆուտբոլիստները: Ինձ հարկավոր է առաջադիմել «Մետալուրգի» հետ: Առաջիկա խնդիրս թիմի հիմնական կազմում ամրապնդվելն է:
-Գևորգ Ղազարյանն ու Կառլեն Մկրտչյանը քեզ շատ են օգնե՞լ հարմարվել Դոնեցկում:
-Իհարկե, Տղաները, այդ թվում նաև հենրիխ Մխիթարյանը, ինձ շատ օգնեցին, որպեսզի արագ հարմարվեմ Դոնեցկին:
-Հայաստանի հավաքականում ինչպե՞ս են գործերդ:
-Նորմալ: Վերջին տարիներին մեր հավաքականն ուժեղացել է: Բոլոր տղաները ցանկանում են հայտնվել 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Այո, մեզ բարդ խումբ է բաժին հասել, բայց կփորձենք հաղթահարել այն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը