Իրանը հերքել է առնչությունը Քուվեյթի վրա ԱԹՍ-ներով հարձակմանը՝ դա համարելով պատերազմ սկսելու համար մշակված սցենար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Քուվեյթի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնց հետևանքով Իտալիայի երկու քաղաքացի է զոհվել, կասկածելի է համարել և հայտնել Քուվեյթի և Իտալիայի իշխանությունների հետ միջադեպի համատեղ հետաքննություն անցկացնելու պատրաստակամության մասին։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

Նա նշել է, որ Իտալիայի և Քուվեյթի արտաքին գործերի նախարարների հետ հեռախոսազրույցների ընթացքում ցավակցություն է հայտնել Իտալիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ։

«Միջադեպը կասկածներ է հարուցում և, կարծես, պատերազմի համար նախապես մշակված սցենար լինի։ Մենք պատրաստ ենք համագործակցել Քուվեյթի և Իտալիայի հետ՝ միջադեպի պատճառները պարզելու համար», – գրել է նա։

Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին հերքել էր Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքները՝ դրանք համարելով անհիմն, և ընդգծել, որ Իսլամական Հանրապետությունը որևէ առնչություն չունի տեղի ունեցածի հետ և պատասխանատվություն չի կրում դրա համար։

Իրանի զինված ուժերը նույնպես հերքել են առնչությունը Քուվեյթում անօդաչուների հարվածներին։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը տարածաշրջանում որևէ ռազմական կամ հարձակողական գործողություն չեն իրականացրել», – հայտարարել է Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։

Ավելի վաղ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իրանական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով գերմանական Rheinmetall ռազմարդյունաբերական ընկերության երկու աշխատակից է զոհվել՝ իտալացի տեխնիկներ։ Եվս երկու մարդ վիրավորվել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30