Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը հետաձգվում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն այսօր 168.am-ի հետ զրույցում ասել էր, թե ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ԱԺ կայացրած որոշման վերաբերյալ Ռ. Քոչարյանն այսօրվա ընթացքում կհայտնի իր պաշտոնական տեսակետը:

Սակայն քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում Վ. Սողոմոնյանն ասաց, որ Ռ. Քոչարյանի տեսակետը կհրապարակվի վաղը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն 64 կողմ, 6 դեմ և 1 անվավեր ձայներով ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը:

Տեսանյութեր

Լրահոս