«Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին»
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում հյուրընկալվեց ավստրիական «Զալցբուրգին»։
Պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը պարտվեց 0:2 հաշվով (տեսանյութ)։
48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 19-ամյա լեհ կիսապաշտպան Բարտոշ Մազուրեկը։ 51-րդ րոպեին նրա հարվածից հետո գնդակը շեղեց սեփական դարպասը երեւանյան թիմի 29-ամյա կիսապաշտպան Մաքսանս Կարլիերը։
90-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ չիրացրեց «Զալցբուրգի» 22-ամյա կոտդիվուարցի հարձակվող Քարիմ Կոնատեն։
«Արարատ-Արմենիան» 5-րդ պարտությունը կրեց եւ վերջինն է։
6-րդ տուրում «Արարատ-Արմենիան» դեկտեմբերի 10-ին կընդունի Նիդերլանդների ՆԵԿ-ին։

