Ափսոսանքով պետք է նշեմ, որ այս ամենին զուգահեռ կան ուժեր և գործիչներ, որոնք խեղաթյուրում են իրականությունը և անգամ քաղաքական շահարկումների դիմելով` խոսում են ինչ-որ հետապնդումների մասին: Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե հանրապետության նախագահն է առաջարկում ԲՀԿ ներկայացուցչին առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնին: Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե Հանրապետականի ջանքերով ավելացել են քաղաքական ընդդիմության լիազորությունները:
Առայժմ ներդրումներ չկան: Վայքի քաղաքապետը մի քանի անգամ փորձել է դրանք հանել աճուրդի՝ վաճառել կամ օտարել՝ այդ ծրագրերն իրականացնելու համար, բայց, ցավոք սրտի, այդ ծրագրերի հանդեպ հետաքրքրություն դեռ չկա: Դա դեռևս գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,- նշեց Է. Ղազարյանը:
«Մենք պետք է զարգացնենք և՛ հայկական ավանդական սորտերը, և՛ պետք է կատարենք սորտերի վերականգնման աշխատանքներ, բացի դա էլ, կներկրենք խաղողի նոր սորտեր: Կտնկվեն խաղողի նոր այգիներ»:
Ըստ «Սինոփսիս» ընկերության համանախագահ Չի Ֆուն Չանի՝ Հայաստանում «Սինոփսիսի» շաբաթը վերածվել է գեղեցիկ ավանդույթի. «Յուրաքանչյուր տարի Երևան վերադառնալով ՝ ես հնարավորություն ունեմ տոնել մեր ձեռքբերումները հայկական համայնքի հետ»,- ասել է նա:
Հիմա էլ վստահ եմ, որ այս դահլիճում ներկա որոշ պատգամավորներ, եթե ոչ շատերը, իրենց նախկին գործընկերներին պատահաբար հանդիպելիս ինքնարդարացման խոսքեր են փնտրում և չեն կարողանում շիտակ նայել նրանց աչքերին:
168.am-ի հարցին, թե արդյոք ԲՀԿ առանջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադարձե՞լ է արտերկրից, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Եթե Ձեր հարցի հիմքում հետաքրքրությունն է՝ արդյո՞ք պարոն Ծառուկյանը համակարգում, ղեկավարում, կոորդիանացնում ու առաջանորդում է խմբակցությունը և խմբակցության գործունեությունը, ապա այդտեղ վարանելու կամ կասկածելու կարիք բացարձակապես չկա: Այսինքն՝ պարոն Ծառուկյանը մշտապես առաջնորդում, համակարգում, ղեկավարում և կոորդինացնում է և՛ խմբակցության, և՛ քաղաքական խորհրդի գործունեությունը»:
Բնակչության 42.3%-ը ամենօրյա գնումների համար հաճախում է սուպերմարկետ, իսկ 41%-ը նույն հաճախականությամբ օգտվում է փոքր խանութներից: Այմ մասին նշում է Մեդիամաքսը՝ հղում անելով Ամերիա աուդիտորախորհրդատվական ընկերության կողմից իրականացված հետազոտությանը:
168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց` արդյոք չե՞ք կասկածում, թե ովքեր են այն 6 պատգամավորները, որոնք դեմ են քվեարկել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԺ ներկայացված միջնորդագրին:
Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Պողոսյանը 2012թ. սեպտեմբերի 29-ից ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Հանդիպման նպատակն է՝ ներկայացնել ՍՏՀԿ ՏՀՏ աշխատանքային խմբում Հայաստանի նախագահության 1 տարվա ընթացքում ՍՏՀԿ անդամ-երկրներում ՏՀՏ ոլորտի զարգացումները, ինչպես նաև քննարկել հաստատված գործունեության ծրագրի ուղղությամբ տարված աշխատանքների ընթացքը: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից:
Շուտով կտարածվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական տեսակետը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ԱԺ կայացրած որոշման վերաբերյալ:
Վարդան Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելն արդեն այսօրվանից դարձավ առաջիկա նախագահական ընտրությունների օրակարգի հիմնական հարցերից մեկը: Իշխանության հետ առճակատման գնալու դեպքում Օսկանյանի հարցը դառնալու է «Բարգավաճ Հայաստանի» քարոզչության ու հակաիշխանական քարոզչության առանցքային կետը, իսկ Սերժ Սարգսյանի հետ կոմպրոմիսի գնալու դեպքում` այդ հարցը ԲՀԿ-ի համար բեռ է դառնալու` հասարակությանը սեփական վարքագիծը բացատրելու իմաստով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 2-ին, բորսայում վաճառվել է 1.7 միլիոն ԱՄՆ դոլար։ 1 դոլարի միջին գինը կազմել է 408.75, ինչը 0.06%-ով բարձր է նախորդ օրվա ցուցանիշից։
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ «Կրիլյո Սովետովի» հետ խաղում վաստակած 1 միավորը վատ արդյունք չէ:
«ԲՀԿ-ն զգում է հստակ վերաբերմունք կուսակցության հանդեպ, ինչպես մենք հայտարարել էինք այս երևույթի հետ կապված մեր քաղաքական խորհրդի՝ Ձեզ և մնացած լրատվամիջոցներին ներկայացված հայտարարության մեջ: Մենք սա որակել ենք ՝որպես հստակ վերաբերմունք, դիրքորոշում, գործողություններ կուսակցության եմ»:
Գնաճի թույլատրելի մակարդակի այնպիսի «ապահովումը», որի մասին խոսել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, նույնն է, եթե ընտանիքիդ անդամներին մի ամբողջ շաբաթ սովի մատնես, շաբաթվա վերջին օրը երեկոյան հյուրասիրես խորովածով ու ասես՝ տեսեք, ես իմ ընտանիքին ինչ լավ եմ պահում։
Իշխող կուսակցության պարագլուխները չունեցան այդ հեռատեսությունը՝ կարողանալ պետության և ժողովրդի շահերը վեր դասել իրենց նեղ կուսակցական, կլանային և անձնական շահերից: Կեղծվեցին ընտրությունները, և այսօր ունենք այն, ինչ ունենք:
«Ես Վարդան Օսկանյանի գործունեությանը միշտ բացասաբար եմ վերաբերվել, այդ մասին արտահայտվել եմ հրապարակավ: Հատկապես ձախողված եմ համարում նրա տասնամյա գործունեությունը որպես արտաքին գործերի նախարար ու հատկապես շատ բացասական եմ վերաբերվել նրա դերակատարությանը Մարտի 1-ի գործում: Սակայն այս ամենով հանդերձ` այն մեղադրանքը, միջնորդագիրը, որը ներկայացվել էր, իմ թվարկածների հետ որևէ առնչություն չունի»:
Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Վարդան Օսկանյանի դեմ կիրառվում է «փողերի լվացման» մասին հոդվածը, քանի որ այն վարկաբեկիչ հոդված է: Սա նշանակում է, որ նպատակներից մեկն էլ Վարդան Օսկանյանին վարկաբեկելն է: «Եթե նույնիսկ միջնորդագրի մեջ կա իրավական խնդիր, և, հավանաբար, նման խնդիր կա, ապա դրանք հարկերի հետ կապված խնդիրներ են՝ վարչական ոլորտում, բայց՝ ոչ «փողերի լվացում»»,- ասաց Ա. Իշխանյանը:
«Յուրաքանչյուր ոք թող հաշվի առնի, որ երբևէ անարդարության ջրաղացին իր լցրած ջուրը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը հաշվիչ հանձնաժողովի անդամ էր և շատ լավ որակեց այս երևույթը. «Հանձնաժողովը, որը բաղկացած էր 7 հոգուց, դրա կեսից ավելին (4 հոգի) չմասնակցեց քվեարկության»: Ահա թե ինչ տեղի ունեցավ, ինչ որակի երևույթ տեղի ունեցավ այսօր ԱԺ-ում»:
Հոկտեմերի 1-ին ժամը 23:00-ի սահմաններում շպապօգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել գյուղի մի քանի բնակիչներ:
Երբևէ մտածե՞լ եք, թե էլեկտրաէներգիայի ծախսի առումով որքան կխնայեիք, եթե, օրինակ, սենյակից 5 րոպեով դուրս գալու ընթացքում անպայման անջատեք հեռուստացույցը, կամ տան լույսերը անգամ 2 րոպեով անտեղի միացրած չթողնեք, եթե սենյակում չեք։
64 կողմ, 6 դեմ և 1 անվավեր ձայներով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունն ընդունվեց: 168.am-ի թղթակցի փոխանցմամբ` քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր:
«Հայաստանում իրավական, պետական, քաղաքական համակարգեր չկան, կա մի խաղարկված թատրոն, որպեսզի ցույց տրվի, թե դա աշխարհում ընդունված շարժուձևին համապատասխան է: Բայց մենք պետք է հասկանանք դրա էությունը: Դրա հիմքում ընկած է մի բան. Հայաստանը լրիվ արտաքին կառավարման տակ է, այնպես որ` պետք է` դատախազը կխոսի, պետք է` դատավորը, պետք է` երկուսն էլ լուռ կմնան»:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել է իր կողմնակիցների պարտությունը խորհրդարանական ընտրություններում և հայտարարել, որ իշխող «Միացյալ ազգային շարժումն» այսուհետ դառնում է ընդդիմություն։ Այս մասին գրում է BBC-ն։
«Եթե Վարդան Օսկանյանին ներկայացված մեղադրանքները չապացուցվեն, ապա, ինչպես ասել է ՀՀ նախագահը, դատաքննչական մարմիների ներկայացուցիչները կենթարկվեն պատասխանատվության»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե` ինչո՞ւ որոշեցիք հանձնել Վարդան Օսկանյանին, պատասխանեց. «Մենք ոչ մեկին չենք հանձնում»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումն ուղարկել է ԿԸՀ, որով նա տեղեկացնում էր պատգամավորական մանդատից հրաժարվելու իր որոշման մասին:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հերթական անգամ հայտարարել է, որ ոչ մի խնդիր չունի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
«Պարզվում է, որ ամբողջ ԱԺ-ում «փողերի լվացում» իրականացնում է միայն Վարդան Օսկանյանը: Ուրիշ ոչ մի կոռուպցիոներ չկա, անգամ եթե հաշվի առնենք, որ Նյու-Յորքի դատարանը վերջերս որոշում կայացրեց հենց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի դեմ՝ մեղադրելով նրան 37 մլն դոլար չվճարելու հարցում»,- ասել է Արմեն Բադալյանը: