«Մենք ուշի-ուշով հետևում ենք Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող դեպքերին, սակայն պետք է ասեմ, որ որևէ դիտարկում անելու կամ տեսակետ հնչեցնելու համար դեռևս վաղ է: Հավելեմ նաև, որ մենք հետաքրքրությամբ ենք հետևում բոլոր զարգացումներին»,- նշել է ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը Հայաստանում:
Ըստ փորձագետների՝ նոր պլանշետն իր դիզայնով հիշեցնում է iPhone 4S-ը: Սպասվում է, որ նոր սարքի համար Apple ընկերությունը հրավիրատոմսեր է ուղարկելու, ինչպես նոր iPhone-ի պարագայում էր: Նշենք, որ, որպես կանոն, Apple ընկերությունը ԶԼՄ-ներին հրավիրատոմսեր է ուղարկում միջոցառումից մեկ շաբաթ առաջ:
Բալասանյանը մտահոգություն ունի, որ Իվանովը կարող է գալ Գյումրի և շփոթության մեջ ընկնել, այդպես էլ չհասկանալով, թե ով է Գյումրիի քաղաքապետը` Վ. Ղուկասյա՞նը, թե՞ Սամվել Բալասանյանը: Ի բարեբախտություն Բալասանյանի, մեր տեղեկություններով` Ղուկասյանը համաձայնվել է դիմում գրել:
Առաջիկա ընտրությունները պետք է անցնեն ԲՀԿ-ՀՀԿ դիմակայության պայմաններում, և դրան այլընտրանք, կարծես թե, չկա: Եթե չես սիրում ՀՀԿ-ին` ապա պետք է համակրես ԲՀԿ-ին, եթե չես հավատում ԲՀԿ-ին` առնվազն կարող ես չմասնակցել ընտրությանը:
«Պարոն Փաշինյան, Դուք վերջերս Մեղրիում եղե՞լ եք` Մեղրին տեղում է: Ղարաբաղ, չգիտեմ, գնացե՞լ եք Լաչինով Քելբաջար, թե՞ չէ` ես վերջերս եղել եմ…»:
Հոկտեմբերի 3-ին ժամը 10:00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա Հայկական քիմիական ընկերության «Նվաճումներ օրգանական և դեղագործական քիմիայի բնագավառում» III գիտաժողովը: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից: Գիտաժողովում կամփոփվեն օրգանական և դեղագործական քիմիայի բնագավառում վերջին տարիներին իրականացվող կարևորագույն արդյունքները:
«Այն մասնագետները, որ պատրաստվում են, ունեն առավել շատ տեսական գիտելիքներ, քան գործնական: Այդ իսկ պատճառով մենք նախատեսում ենք գինեգործության ոլորտը զինել դրսի համալսարաններին համապատասխան և որակյալ կադրերով»,- նշեց Հայկ Միրզոյանը:
ԱՄՆ դատարանը հանվել է Samsung ընկերության Galaxy Tab 10.1 պլանշետի վաճառքի արգելքը: Նշենք, որ Samsung-ի պլանշետի վաճառքի արգելքը նշանակվել էր այս տարի հունիսի վերջին Apple ընկերության պահանջով:
Այս տարի տնային պայմաններում պատրաստված գինիները գինեգործները կկարողանան վաճառել հատուկ տարաներով՝ առավել ներկայանալի պայմաններ ստեղծելու և վաճառքի տեսքն ապահովելու համար: «Գինեգործներին տրամադրված գինու տարաների վրա նրանք պետք է փակցնեն իրենց անունը և հեռախոսահամարը, որպեսզի դիմումների և նոր պատվերների համար գնորդն իմանա, թե ում պետք է դիմի կամ բողոքի»,- նշեց Նունե Մանուկյանը:
«Ինձ հասած տեղեկություններով` ոչ միայն այդ երկուսն են տեղյակ այդ պայմանավորվածության մասին, այլ նաև այլ անձինք: Հնարավոր է, որ թե՛ «Ժառանգությունից», թե՛ «Ազատ դեմոկրատներից» ոչ բոլորը տեղյակ եղած լինեն դրա մասին, բայց ցանկացած դեպքում ճիշտ եմ համարում սպասել պարոն Քոքոբելյանի վերադարձին»:
«Գինեգործության ոլորտը զարգացնելու համար այսօր առկա խաղողի հումքը բավարար է: Գյուղատնտեսները կարողանում են ապահովել շուկայի ներկայիս պահանջները» ,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Էկոնոմիկայի արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը:
ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում հերքել է մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, թե սկսել է վաճառել իր ունեցվածքի մեծ մասը և նպատակ ունի բիզնեսը տեղափոխել արտերկիր:
«Ես նկատեցի նաև, որ այդ հուզիչ ելույթից զգալի թվով պատգամավորներ նաև հուզվեցին, բայց նորից եմ կրկնում, որ պարոն Օսկանյանն ակնհայտորեն հեռացավ իրավական հարցերից, որն արտացոված է միջնորդագրում»,- ասաց Աղվան Հովսեփյանը
Վարդան Օսկանյանը քաղաքական գործիչ է, ով, անկախ ամեն ինչից, քաջություն ունեցավ քննադատելու իշխանություններին, ընդհուպ` Սերժ Սարգսյանին:
Անհայտ չարագործներն այս գիշեր Մոսկվայի հյուսիսում հրաձգության են ենթարկել Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան` սպանելով ներսում գտնվող տղամարդուն, հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Ինչպես պարզվել է, սպանվածը հայ գործարար Սերգեյ Բեգլարյանն է:
Գուրգեն Արսենյանն ասաց, որ ինքն այլ հետաքրքրություններ ունի իր կյանքում, քան Վարդան Օսկանյանի գործով այն թղթապանակն էր, որն իր խմբակցության փորձագետները բաժանում էին պատգամավորներին, ուստի ինքը հրաժարվել է այն վերցնել:
Պատգամավորի ասելով՝ այս խորհրդարանն ունի ավանդույթներ՝ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմելիությունից զրկելու:
Մաթեմատիկայի տիպային խնդիրների շարքում կա այսպիսի մեկը։ Մակույկը շարժվում է գետի հոսանքին հակառակ՝ A կետից B կետը։ Գետի արագությունը 7կմ/ժ է, մակույկինը՝ 5կմ/ժ։ Իսկ A և B կետերի հեռավորությունը 15 կմ է։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի B կետը հասնելու համար։
«Հիմա եկել է Ձեզ սատարելու ժամանակը և ես կպաշտպանեմ Ձեզ»,- դիմելով Վ. Օսկանյանին` ասաց Էդմոն Ավետյանը:
«Թող տուն տան էն մարդկանց, ովքեր չեն լքել Սպիտակը, այլ կյանքի գնով, մեծ դժվարություններով ապրում ու երեխաներ են մեծացնում»:
Արտասահմանում, օրինակ, մի դոկտոր կամ պրոֆեսոր կարող է վարել այնպիսի մեքենա, որն անգամ բիզնեսմենը չունի, և դա նորմալ է, նա վաստակել է դա, և դա նորմալ է ընկալվում:
Քիչ առաջ ԱԺ-ում սկսվեց ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին հայտնի քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԺ ներկայացված միջնորդութան քննարկումը:
«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսին, ներկա դրությամբ, շուրջ 120 տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան կազմակերպություններ կմասնակցեն:
«Հայկական ժողովրդական ասացվածքն այստեղ, թերևս, տեղին է. սելը ճռռալու տեղ՝ սելվորն է ճռռում: Ուզում եմ հարցնել պարոն Մինյոնին՝ իսկ արդյոք առավել զարմանալի չէ՞, որ նույն այդ եվրոպական երկրում դատապարտված կացնասպանին ԵԽ անդամ մեկ այլ երկիր, ամբողջ Եվրոպայի աչքի առաջ, ոչ միայն տեղափոխում է, այլև` հերոսացնում և ազատ արձակում: Կարծում եմ, մեր եվրոպացի գործընկերներն իրենց զարմանքի շարքն այստեղից սկսած լինելու դեպքում ահագին օգնած կլինեին իրենց իսկ դավանած արժեհամակարգին և, ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանությանը»:
Հայտարարում ենք, որ Հայաստանի խորհրդարանը պետք է մերժի դատախազության միջնորդությունը Վարդան Մինասի Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
Նարդոսի եթերային յուղն ազդեցիկ հակաալերգիկ միջոցներից մեկն է։ Այն ուժեղացնում է այլ դեղամիջոցների (բուրումնավետ յուղերի) բուժիչ ազդեցությունը։
Ուշագրավ է, որ ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանն առայժմ որևէ հրապարակային դիրքորոշում չեն արտահայտել Վարդան Օսկանյանի նկատմամբ կիրառվող քաղաքական հետապնդման վերաբերյալ:
Երեկ ԱԺ-ում քննարկվեց «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» միջպետական համաձայնագիրը, որի վավերացման դեմ երեկ հանդես եկավ միայն նախկին արտգործնախարար, ԱԺ Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի ներկայացուցիչները հարցազրույց են վերցրել դահուկավազքի աշոցքցի մարզիչներ Ալլա և Արթուր Միքայելյան ամուսնական զույգից:
Նախնական արդյունքներով, առաջատար է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած ընդդիմադիր դաշինքը՝ «Վրացական երազանքը», որը հավաքել է ձայների 53.44%-ը։