
Փաշինյանը բացատրել է՝ ինչու բոյկոտեց Օսկանյանի հարցով քվեարկությունը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել՝ բացատրելով, թե ինչու է այսօր ԱԺ-ում բոյկոտել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդության քվեարկությունը:
«2008թ. հունիսի 16-ի «Ցպահանջ արդարադատություն» հոդվածում հայտարարել եմ, որ եթե գլխավոր դատախազը Օսկանյանի հարցով գա Ազգային ժողով, ես կողմ եմ քվեարկելու:
Նույն հոդվածում, երբևէ չեմ հայտարարել, սակայն, որ պատրաստվում եմ սերժանտական կոալիցիայի անդամ կամ մաս դառնալ: Քանի որ հանգամանքների բերումով ընթացիկ քվեարկությանը մասնակցում են միայն իշխող կոալիցիայի անդամները, հասկանալիորեն չեմ կարող այդ ամբողջության մաս կազմել և ինչպես որոշել ենք Հայ ազգային կոնգրես խմբակցությունում, խմբակցության բոլոր պատգամավորներով կբոյկոտենք քվեարկությունը:
Այսուհանդերձ, համոզված եմ, որ Վարդան Օսկանյանին և «մյուսներին» Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում, քվեարկություն անպայման լինելու է: Տվյալ թեմայի շուրջ խոսակցությունը ոչ միայն չի ավարտվել, այլև մեկնարկում է նոր թափով: Վկան՝ Ազգային ժողովում և սոցիալական ցանցերում ծայր առած քննարկումները»,- բացատրել է Նիկոլ Փաշինյանը: