«ԲՄՎ»-ն հայտնվել է բենզալցակայանում

Այսօր` հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի թիվ 146 էլէկտրասյան դիմաց իրար են բախվել Երևանի Սարյան փողոցի բնակիչ, 22-ամյա Էդվարդ Բուդաղյանի վարած «Ֆոլցվագեն Ջետա» մակնիշի 33 TP 831 համարանիշի և Մանթաշյան 4/5 շենքի բնակիչ, 26-ամյա Արտակ Գևորգյանի վարած «ԲՄՎ» մակնիշի 26 ՕՏ 080 համարանիշի ավտոմեքենաները:

Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` վթարից հետո «ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «SPC» բենզալիցքավորման կայանի մոտ տեղադրված էլեկտրասյանն ու լիցքավորման հաշվիչին:

Վթարի հետևանքով «ԲՄՎ»-ի ուղևորը` Մանթաշյան 4/6 շենքի բնակիչ, 40-ամյա Արամ Մարտիրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական վարչության հրշեջները 2 մարտական հաշվարկով` Երևանի հրշեջ-փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031