Վայոց Ձորում խաղողը մթերվում է 220 դրամով

Վայոց Ձորում խաղողի բերքն առատ է: Այս մասին այսօր 168.am-ի` խաղողի բերքի քանակի վերաբերյալ հարցմանը պատասխանեց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ըստ Է. Ղազարյանի` վերջին երկու տարում մարզը գրանցել է խաղողի առատ բերք:

«Անցյալ տարի, համարում ենք, որ ունեցել ենք աննախադեպ քանակությամբ խաղող, իսկ այս տարի խաղողի ծավալները փոքր-ինչ գերազանցել են նախորդ տարվա ծավալներին: Խաղողագործները գոհ են արդյունքից»,- ասաց մարզպետը: Հարցին, թե այսօր ի՞նչ գնով է գյուղացին մթերման հանձնում խաղողի բերքը, Վայոց Ձորի մարզպետը պատասխանեց. «Մթերման աշխատանքները նոր են սկսվել: Գյուղացին խաղողը մթերման է հանձնում 220 դրամով»:

 

Տեսանյութեր

Լրահոս