
Բերման է ենթարկվել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 1-ին, ժամը 20.00-ին, Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 61 շենքի դիմացից Գեղարքունիքի մարզային վարչություն բերման է ենթարկվել 1969թ. ծնված Օսիկ Ն.-ն, որը 2005թ. հունիսի 27-ից ՌԴ Տվերի մարզի Կեսովոգորսկի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: