Բաժիններ՝

Մակրոն․ «Եթե հրաժարվենք Ուկրաինային աջակցելուց, կվտանգենք մեր սեփական անվտանգությունը»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինային Եվրամիության ցուցաբերած աջակցությունը վճռորոշ նշանակություն ունի Եվրոպայի անվտանգության համար։

Նրա խոսքով՝ 2025 թվականի սկզբից նկատվում է ամերիկյան աջակցության կրճատում, ինչն էլ ավելի է մեծացնում եվրոպական աջակցության կարևորությունը։

Մակրոնի հիմնական հայտարարությունները.

Եվրամիության օգնությունը վճռորոշ նշանակություն ունի։ Ինչո՞ւ։ Որովհետև 2025 թվականի սկզբից ամերիկյան աջակցության կրճատում է նկատվում, և որովհետև այս պատերազմն անմիջականորեն առնչվում է մեզ։

Ուկրաինացիները պայքարում են իրենց երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար, բայց նրանք նաև եվրոպական անվտանգության առաջնագծում են։ Պետք է նայել քարտեզին և վերաիմաստավորել պատմությունը։ Այս պատերազմը սկզբունքային նշանակություն ունի եվրոպացիների անվտանգության համար։

Եթե հրաժարվենք Ուկրաինային աջակցելուց, կվտանգենք մեր սեփական անվտանգությունը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում։ Եվրոպական մի շարք երկրներում տիրող իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ խոսքն ավելի շուտ կարճաժամկետ, քան միջնաժամկետ հեռանկարի մասին է։ Պետք է պարզապես հետևել Ռուսաստանի՝ մեր բոլորի նկատմամբ դրսևորվող ամենօրյա ագրեսիային։ Ուստի այս հարցում միամիտ չլինենք։

Մենք օգնում ենք Ուկրաինային պատասխանատվության զգացումից ելնելով, ինչպես նաև այն պատճառով, որ դա բխում է մեր շահերից։ Եվրոպան միասնական է Ուկրաինային աջակցելու հարցում, քանի որ եվրոպացիները գիտակցում են՝ վտանգված է մեր մայրցամաքի անվտանգությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30