«Լեռնային Ղարաբաղն ինքը պետք է որոշի, թե նա ցանկանում է միանալ Հայաստանի՞ն, թե՞ անկախ լինել, այսինքն` մինչ այժմ նա ոչ մի հստակ դիրքորոշում այդ հարցում չի հայտնել: Բայց միաժամանակ մեկընդմիշտ տրվել է մի հարցի պատասխան, որ ոչ ոք այլևս չի հավատում, որ ԼՂ-ն կարող է երբևէ վերադառնալ Ադրբեջանի կազմի մեջ»:
Ես չեմ թաքցնում, որ ես առիթի դեպքում անպայման հանդիպելու եմ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա եղել և մնում է իմ լավագույն ընկերներից մեկը։ Եթե կյանքն այնպես դասավորվի, որ երկուսն էլ առաջադրվեն, հավատացեք, որ ես բավականին լուրջ զրույց կունենամ երկուսի հետ էլ, որպեսզի հասկանամ, թե ինչ է տեղի ունենում:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ռուսական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ս.թ. սեպտեմբերի 15-ից 19-ը Հայաստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» համատեղ, բազմազգ զորավարժության անցկացումը: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ԶՈւ ռազմական կցորդ, գնդապետ Տ.Հովհաննիսյանը:
«… Արտաքին ուժերը` հասկանալով, որ հայերն իրենք չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, մեզ կառաջարկեն իրենց թեկնածուին և իրենց աջակցությունը: Այդ ժամանակ մենք ստիպված կլինենք ընտրություն կատարել ոչ թե մեր թեկնածուների միջև, այլ նրանց կողմից առաջարկվածների, այսինքն` առաջնորդվել ոչ թե սեփական շահերով, այլ նրանց: Այնպես որ` մենք պետք է շտապենք, բայց առանց շտապողականության»:
Այսօր «Արմենիա-Մաիրոտ» հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում մեկնարկել է «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը, որը շարունակվելու է նաև վաղը:
Կոնֆերանսի փոխնախագահ Տինգ Չենի խոսքով՝ Ազատ հանրագիտարանը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ազգի ներկայանալ իր լեզվով, դրա շնորհիվ այն հասանելի է ոչ միայն անգլերեն լեզվի իմացություն ունեցողներին, այլ շատ-շատերին:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:
Ուրբաթ ահաբեկիչները Դամասկոսի մզկիթներից մեկի մոտ ռումբ էին պայթեցրել: Սիրիական պետական հեռուստաընկերության տվյալներով` զոհվել է մզկիթը պահպանող 5 օրինապահ: Կան վիրավորներ: Հարավային հատվածից մուտքը քաղաք դեռևս արգելափակված է:
«Սակայն ամեն ինչ կփոխվի, եթե Սպիտակ տունը կարողանա ցույց տալ Իսրայելին, որ պատրաստ է ապագայում Իրանի դեմ գործողություններ ծավալել»,- շարունակել է կոնգրեսականը:
Օգոստոսի 24-ին` դատավճռի հրապարակումից հետո, և մեղադրող կողմը, և Բրեյվիկը հայտարարել էին, որ չեն բողոքարկելու դատավճիռը, թեև պաշտոնապես նման հնարավորություն ունեին:
Եվս մեկ անգամ վերհիշենք երեկվա խաղի լավագույն դրվագները։
«Երեկոյան ժամը 10-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ 5 բանվորներ ընկել են Բուրդենկոյի անվան հոսպիտալի փողոցում գտնվող դիտահորը։ Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցներին հաջողվել է ողջ դուրս բերել միայն նրանցից մեկին», – Life News-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը հարցազրույց է տվել Mediamax-ին, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանն առանց կրճատումների։
Տեղի իշխանությունների հայտարարությունների համաձայն` զոհերի մասին տվյալները կարող են փոխվել, քանի որ տարածաշրջանի հաղորդակցման համակարգը վնասված է, ինչը թույլ չի տալիս օպերատիվ կերպով տեղեկատվություն հավաքել:
Աշխարհի 2014թ.-ի առաջնության որակավորման փուլի եվրոպական մասում կայացավ առաջին տուրը։ Ստորև Ձեզ ենք ներկայացնում օրվա բոլոր հաշիվները։
Հայաստանի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Մալթային և առաջին միավորները վաստակեց Աշխարհի առաջնության ընտրական փուլում:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 7-ի արտահերթ նիստում քննարկել է Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի նախկին թեկնածու Հովհաննես Պապոյանի դիմումը: Այս մասին տեղեկացնում է «Փաստնինֆո» գործակալությունը:
«Սաֆարովը դատապարտված մարդասպան է, սպանությունը մնում է սպանություն, և այն, ինչ տեղի ունեցավ, ծաղրանք է զոհվածի հարազատների, արդարության և իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ»:
Միայն 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Գալոյանը կարողացավ ոչ-ոքի ավարտել իր պարտիան:
«Մենք ձեզ առաջարկում ենք անհապաղ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները: Հույս ունեմ, որ Դուք Ձեր այդ մոտեցումը կկարողանաք տարածել Թուրքիայում, որպեսզի թուրք ժողովուրդը կիսի Ձեր տեսակետն առ այն, որ կարելի է հենց այսօր էլ, նայելով դեպի ապագան, Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Պարզապես պետք է դրսեւորել քաղաքական կամք: Մենք այդ քաղաքական կամքը դրսևորել ենք»:
Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման ադրբեջանա-հունգարական գործարքին, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ դրան միջազգային հանրության կողմից տրված միահամուռ գնահատականը հստակ ուղերձ է պարունակում Ադրբեջանի իշխանություններին, որոնք իրենց սադրիչ գործողություններով լուրջ վնաս են հասցնում տարածաշրջանային անվտանգությանը:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բանդիտիզմի, ավազակություն, ավազակային հարձակում նախապատրաստելու, տրանսպորտային միջոցների ապօրինաբար տիրանալու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի` 6 մեղադրյալների մասով նախաքննությունը:
Վերջին տարիներին վարչապետ Տիգրան Սարգսյանի և իր ընտանիքի հասցեին հնչել են բազմաթիվ անհիմն մեղադրանքներ և զրպարտություններ։ Երիտասարդ գործչի խոսքերը այդ շարքին են պատկանում։
Վերջին հինգ տարիներին կատարվել է զգալի աշխատանք, ձեռքբերումները շոշափելի են և ակնառու: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այս ամենում մեծ է մեր բոլոր քաղաքացիների, ձեզնից յուրաքանչյուրի ներդրումն ու անձնական ավանդը:
Հայաստանը, փաստորեն, երկիր է, որտեղ կայացած քաղաքական գործիչներ են համարվում ու բարձր պաշտոններ են զբաղեցնում դավաճանության տարբեր դրսևորումներով աչքի ընկած մարդիկ: Նրանք, սակայն, ծառայում են իշխանությանը ոչ թե իրենց զբաղեցրած պաշտոններով, այլ «քաղաքականության վարկաբեկման գործում» ունեցած ավանդով:
Amnesty International-ի համոզմամբ` Ադրբեջանի կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Սաֆարովին շնորհված արտոնությունները եւ հրապարակավ դատապարտի էթնիկ հողի վրա բռնությունը, իսկ «Հայաստանի կառավարությունը նույնպես պետք է հստակեցնի, որ վրեժխնդրությունը ընդդեմ էթնիկ ադրբեջանցիների անընդունելի է»։
Նախագահ Ֆրանսուա Օլանդը պատասխանել է ֆրանսիայի քաղաքացի Արման Մխիթարյանի նամակին, ով երկրի ղեկավարին հարց էր ուղղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նոր օրինագիծ ներկայացնելու Օլանդի նախընտրական խոստման մասին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ապրիլ ամսից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքների շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալիկապատվել ճեմուղիները, ստորգետնյա եղանակով անցկացվել է արտաքին լուսավորության նոր ցանց: Զբոսայգու ողջ տարածքը ապահովվել է ոռոգման նոր ցանցով, ինչը հնարավորություն կտա պատշաճ խնամք ապահովել լիովին փոխված հողաշերտի վրա ստեղծված շուրջ 4500 քմ գազոնային շերտի և գրեթե 200 ծառերի համար:
«Մենք պետք է միավորվենք, որ կարողանանք միահամուռ ազգովին ու, ինչո՞ւ չէ` նաև սփյուռքի աջակցությամբ, դիմագրավել այն վտանգավոր մարտահրավերները, որ ուզում են փաթաթել մեր ազգի, ՀՀ-ի ու ԼՂՀ-ի վզով»:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է ԶԼՄ-ներից մեկի այն հրապարակմանը, որ կառավարությունը մաքսային հեղափոխություն է նախապատրաստում, իսկ ՊԵԿ-ն ընդդիմանում է։