Մոսկվայում Հայաստանից գնացած ներգաղթյալներ են զոհվել` դիտահորում

Մոսկվայում Հայաստանից գնացած ներգաղթյալներ են զոհվել. Բանվորներն աշխատում էին ստորգետնյա կոլեկտորում։

4 մարդու կյանք խլած դժբախտ դեպքը ռուսական մայրաքաղաքում տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ի երեկոյան։

«Երեկոյան ժամը 10-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ 5 բանվորներ ընկել են Բուրդենկոյի անվան հոսպիտալի փողոցում գտնվող  դիտահորը։ Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցներին հաջողվել է ողջ դուրս բերել միայն նրանցից մեկին», –  Life News-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Մնացած չորսին շտապօգնության բժիշկներն արդեն անզոր էին օգնել։

«Ինտերֆաքսի» իրավապահ մարմինների աղբյուրի տվյալներով՝ բանվորներից մեկը կորցրել է գիտակցությունը՝ ջրհորում մեթանի կուտակված գոլորշիները շնչելու հետեւանքով։ Մնացածները նետվել են նրան փրկելու, բայց նույնպես կորցրել են գիտակցությունը։

Զոհերի ցուցակը.

1. Ավագյան Գ.Վ., 1980թ., Հայաստանի քաղաքացի

2. Բիչախչյան Մ.Վ., 1982թ., Հայաստանի քաղաքացի

3. Անհայտ տղամարդ՝ արտաքինից 30 տարեկան

4. Անհայտ տղամարդ՝ արտաքինից 32-33 տարեկան:

Տեսանյութեր

Լրահոս