«Ի՞նչ նկատի ունի ԲՀԿ մամուլի խոսնակը` «վարկաբեկել» ասելով»

«Ծանոթ չեմ, թե Տիգրան Սարգսյանն ինչպե՞ս է մեկնաբանում այս հայտարարությունը, կամ ԲՀԿ մամուլի խոսնակն ի՞նչ նկատի ունի՝ վարկաբեկել ասելով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ անդրադառնալով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, թե` «վարչապես Տիգրան Սարգսյանն ու Ֆլեշի Բարսեղ Բեգլարյանը հստակ խնդիր ունեն՝ փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, և, որ այս խնդիրը լուծելու համար նրանք որևէ միջոցի առջև՝ լինի դա բարոյական թե նյութական, կանգ չեն առնում»:

«Ես միակողմանի ինֆորմացիա եմ լսում ձեզնից, ու միակողմանի տեղեկատվության մեկնաբանությունն իմ կողմից անլուրջ կլինի: Երբ վարչապետը պատասխան հայտարարությամբ հանդես կգա, ու մանրամասները հրապարակ կգան, այդ ժամանակ ես իմ կարծիքն, անտարակույս, պարտավոր կլինեմ հնչեցնել»,- ասաց Գեղամյանը:

Նա նաև հավելեց, թե ՀՀ-ն այս պահին կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ու դրանք լուծելու համար կուսակցությունները պետք է հետևեն նախագահ Սերժ Սարգյանի հորդորին. «Մենք պետք  է միավորվենք, որ կարողանանք միահամուռ ազգովին ու, ինչո՞ւ չէ` նաև սփյուռքի աջակցությամբ, դիմագրավել այն վտանգավոր մարտահրավերները, որ ուզում են փաթաթել մեր ազգի, ՀՀ-ի ու ԼՂՀ-ի վզով»:

Մեր հարցին, թե միավորվել ասելով՝ ինքը նկատի ունի նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությա՞նը, Ա. Գեղամյանը պատասխանեց. «ՀՀ բոլոր լրջմիտ քաղաքական ուժերը, ի՞նչ խոսք, նաև՝ ԲՀԿ-ն, պետք է առաջնորդվեն պետականության շահով, որը նշանակում է՝ միաբանվել: Ես համոզված եմ, որ այսպես էլ կլինի: Իսկ դրա նախադրյալները ես տեսնում եմ, դրանք արդեն կան: Միավորման առհավատչյան էլ եղավ հայտարարության միաձայն ընդունումը, որին ընդամենը մեկ դեմ ձայն արձանագրվեց»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս