Նախկին թեկնածուի դիմումով վարչական վարույթը կարճվեց

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 7-ի արտահերթ  նիստում քննարկել է Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի նախկին թեկնածու Հովհաննես Պապոյանի դիմումը: Այս մասին տեղեկացնում է «Փաստնինֆո» գործակալությունը:

Քաղաքացին 2012թ. օգոստոսի 18-ին դիմում է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ով 2012թ. սեպտեմբերի 3-ին դիմումը վերահասցեագրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

ԿԸՀ-ն քննարկման արդյունքում ընդունել է Հ.Պապոյանի դիմումով վարչական վարույթը կարճելու որոշում, քանի որ նրա կողմից 2012թ. օգոստոսի 28-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել ինքնաբացարկի մասին դիմում, և թիվ 35 ԸԸՀ-ի օգոստոսի 29-ի որոշմամբ նրա գրանցումը ճանաչվել է ուժը կորցրած:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնել են, որ նիստում հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ  իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 30-ին հանրապետության 13 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 5-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 4-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական,

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝  1-ական,

 «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)՝ 1-ական,

«Ժառանգություն» կուսակցություն՝ 1-ական:

 

Տեսանյութեր

Լրահոս