Բրեյվեիկի դատավճիռը մտավ ուժի մեջ
Նորվեգիայում այսօր ուժի մեջ է մտել ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի դատավճիռը: 21 տարվա ազատազրկման դատապարտված հանցագործի դատավճիռը բողոքարկելու ժամկետը լրացել է անցյալ ուրբաթ:
Օգոստոսի 24-ին` դատավճռի հրապարակումից հետո, և մեղադրող կողմը, և Բրեյվիկը հայտարարել էին, որ չեն բողոքարկելու դատավճիռը, թեև պաշտոնապես նման հնարավորություն ունեին:
Անցյալ շաբաթ փաստաբանները բանտում այցելել են ահաբեկչին: Նրանք համարում են, որ դատավճիռն իրավացի է, և իրենք ուրախ են, որ ամեն ինչ ավարտվեց:
Անդերս Բրեյվիկի կազմակերպած ահաբեկչությունների արդյունքում Օսլոյում և Ութեյի կղզու երիտասարդական ճամբարում 2011-ի հուլիսի 22-ին 77 մարդ էր մահացել:
Դատավճռի համաձայն` բանտարկության 10 տարին լրանալուց հետո ահաբեկիչը հնարավորություն կունենա դիմելու վաղաժամկետ-պայմանական կարգով ազատ արձակման համար: Դատարանը համարում է, որ նույնիսկ ամբողջ պատիժը կրելուց հետո ահաբեկիչը կարող է նոր սպանություններ գործել, ուստի այդ պատժաչափի ավարտից հետո նախատեսվում է ամեն անգամ 5 տարով նրա պատիժը երկարաձգել: