«Այն, որ կուսացությունն իր թեկնածուով է հանդես գալու, դա կարծես թե միանշանակ է, բայց թե թեկնածուն կլինի Ր. Հովհաննիսյանը, թե` ոչ, ինքը պետք է որոշի: Հավանաբար, մինչև սեպտեմբերի վերջ, երբ Ր. Հովհաննիսյանը հանդես գա իր հրապարակային ելույթով, դուք կստանաք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները»:
Ջրասույզ եղած նավը, համաձայն տեխնիկական բնութագրերի՝ կարող էր տեղափոխել միայն 14 մարդու, սակայն ողբերգության պահին այնտեղ գտնվել է 40 ուղևոր:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ ասել է, թե Սաֆարովին Ալիևը ոչ թե ներել է, այլ արդարացվել ու հերոսացվել է: «Ցավում եմ, որ աշխարհում կա մի ազգ, որի ներկայացուցիչը կարող է հերոսացվել միայն նրա համար, որ կացնահարում է: Որևէ երկրի նախագահ չի կարող ներում շնորհել մեկ այլ երկրի դատավճռով»,- ասել է Ա. Հովսեփյանը:
Երեկ ավարտվեցին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Արմավիրի, Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերում` Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռու 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում:
Հովիկ Աբրահամյանն առաջարկել է քվերակության դնել օրակարգային մի շարք հարցեր:
Լոռիի մարզիի Ախթալա համայնքի ղեկավարի պաշտոնում երեկ կայացած ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանը: Ախթալայում գրանցված 2 հազար 223 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 1309-ը: Սուրեն Թամազյանը ստացել է 600 քվե, իսկ Հայկազ Խաչիկյանը` 635:
«Այո, մեզ առավելապես մտահոգում է ԲՀԿ-ական նենգ դրսևորումները ՏԻՄ-երում «ավազակաիշխանության» ամրապնդման գործում, որից բացառություն չէ նաև Երևանի Ավագանու ԲՀԿ խմբակցության և նրա անդամների քառամյա բացարձակ անգործությունը կամ հնազանդությունը ՀՀԿ-ական ապօրինություններին»:
Նամակ-համաձայնագրի այս փոփոխությամբ մոտ 2,5 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է նախատեսվում` Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար:
Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ-ին դիմում է ներկայացրել՝ իր մանդատից հրաժարվելու մասին։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են գյուղամիջյան ճանապարհները, լցվել տան նկուղները և անասնագոմերը, վնասել՝ գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:
Իսլամական կուսակցության առաջնորդը, որը նախկին վարչապետ Այյադ Ալաուիի լիբերալ-հայերասիրական «Ալ-Իրաքիա» կուսակցությունից է, մեղադրվում է անվտանգության աշխատակիցների և շիա ուխտագնացների վրա հարձակմանն առնչություն ունենալու մեջ: Նրան ձերբակալելու օրդեր տալուն հետ, ալ-Հաշիմին թաքնվեց Իրաքյան Քրդստանում` իր մեղքը չընդունելով: Ներկայում նա գտնվում է Թուրքիայում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունները կատարել են 1980 թ. ծնված Կառլեն Ե.-ն և 1980 թ. ծնված Զոհրաբ Ե.-ն:
Հրատարակության տվյալով՝ անկախ մատակարարները գազի գնման դադարեցման մասին նամակ են ստացել անցած շաբաթ:
Իրանը Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադի դաշնակիցն է, այն դեպքում, երբ արևմտյան ու արաբական պետությունները պահանջում են Ասադի հրաժարականը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում “Ֆորդ մոնդեո” մակնիշի 15 ՍՏ 570 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված “Daf” մակնիշի 19 ՍՍ 078 պետհամարանիշի բեռնատարին, այնուհետ7 ծառը կոտրելով՝ բախվել պատին:
Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով` ձայների նախնական հաշվարկի արդյունքում ստացվել է հետևալ պատկերը՝ Տարոն Ապրեսյան՝ 2421, Տիգրան Գրիգորյան՝ 1287, Կարեն Թումանյան՝ 4249, Էդիկ Կարախանյան՝ 13 հազար 091 և Սամվել Դարբինյան՝ 21 հազար 321 ձայն:
Տեղի ունեցավ պարաօլիմպիական դրոշի փոխանցման հանդիսավոր արարողությունը:
Սաֆարովի լուսանկարի ֆոնին, Россия 1-ը մեջբերել է . «Ինձ բանակը ուղարկել էր կուրսերի, մեզ հետ նաև 2 հայ կար: Սկզբում բարևում էին, ասում էին «hi», ես չէի պատասխանում …
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն օրերս այցելել է Զագրեբ, որպեսզի հետևի, թե ինչպես է Խորվաթիայի հավաքականի կազմում Բելգիայի հետ կայանալիք հանդիպմանը նախապատրաստվում «արքայական» թիմի կիսապաշպան Լուկա Մոդրիչը:
Սլովակիայի դատախազության հանձնարարությամբ ՆԳ ոստիկանության վարչությունը պարզաբանել է կատարվածը Թուրքիայի դեսպանուհու հետ և ստացել է հստակ պատասխան, որը մեջբերում ենք. «….դեսպանուհին այդ հարցի շուրջ (ի նկատի ունեն Հայոց Ցեղասպանության փաստը) արտահայտվում է շատ զգուշորեն, դիվանագիտորեն և կասկածի տակ չի դնում այն, (ասել է, թե Հայոց Ցեղասպանությունը): «Հետևաբար,- գրում է ՆԳ պատասխանատու պաշտոնյան, այս հարցի շուրջ ունենալով հենց իր` դեսպանուհու անձնական կարծիքը հայտնի դեպքերի, փաստերի հաստատման վերաբերյալ, հայտարարում եմ, որ նա ՔՕ-ի համապասխան հոդվածը չի խախտել» : Այսինքն, ըստ ՆԳ մարմնի պարզաբանման` թուրք դեսպանուհին, որպես պետական պաշտոնյա և դիվանագետ, չի հերքում Հայոց Ցեղասպանության փաստը:
«Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գտնվող բենզակայանի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հեռուստաբանավեճերի մասնակիցները հանդես են եկել ողջույնի խոսքով, պատասխանել 4 հարցի և մեկնաբանել իրենց հակառակորդների ելույթները:
Իսրայելի պաշտոնական հայտարարության մեջ ասված է, որ թիրախը եղել են «զինագործարանը, օբյեկտները, որոնցում ահաբեկչական գործունեություն է եղել, Գազայի հյուսիսի ստորգետնյա թունելը, որն օգտագործում են ահաբեկիչները, և Ղազայի հարավում մաքսանենգների թունելը»:
Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է նախապատրաստվել Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականի հետ հանդիպմանը:
Օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի հավաքականի պատվին Ստամբուլում հնչեց Հայաստանի ազգային օրհներգն ու ծածանվեց հայկական եռագույնը: Եվս մեկ անգամ բրավո մեր շախմատիստներին, բրավո, Հայաստան:
Գերազանց արդյունք ցուցադրեց նաև Վլադիմիր Հակոբյանը: Վերջինս 3-րդ խաղատախտակի վրա 7.5 միավոր վաստակեց և ռեյտինգային 2803 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը:
Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեր շախմատիստուհիները ևս ավարտեցին իրենց ելույթները:
Մեր չեմպիոնները` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը հերթական հրաշալի անցկացրին մրցաշարը և Հայաստանի 3-րդ օլիմպիական ոսկին նվաճեցին: Բրավո, մեր տղաներին, բրավո, մեր մարզիչ Արշակ Պետրոյանին, բրավո, Հայաստան:
Օլիմպիադայի պաշտոնական հեռուստաալիքը Հայաստանին անվանեց օլիմպիական չեմպիոն, բայց սպասում ենք…
Նորածինների հանկարծակի մահը հիմնականում բնորոշվում է՝ որպես արտաքինից առողջ երեխայի շնչառության կանգ: Դրանից մահանում են հիմնականում մինչև 13 շաբաթական երեխաները. երեխայի կես տարին լրանալուց հետո հանկարծակի մահվան ռիսկը զգալիորեն նվազում է: