Այսօր մեծ փղերի պայքարի կարիք կա

«Այնպիսի մեծ խաղին, ինչպիսին նախագահական ընտրություններն են, համոզված եմ` չպետք է մասնակցեն փոքր «տրամաչափի» գործիչներ: Դա կարժեզրկի գործընթացը: Նման բարձր մակարդակի ընտրությունները պետք է տեղի ունենան մեծ փղերի մասնակցությամբ: Հայաստանն այսօր մեծ փղերի պայքարի կարիք ունի»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Հարությունյանը` հավելելով, թե միանգամայն հնարավոր է, որ քաղաքական ուժերն իրար հետ համաձայնության գան ու փոխզիջումների գնալով` կհամաձայնեն առաջ մղել բոլորին ձեռնտու որևէ թեկնածուի:

Հարցին, թե այս պահին դեռևս չե՞ք տեսնում այդ խարիզմատիկ լիդերին, նա պատասխանեց. «Ցավոք` չեմ տեսնում, քանի որ դեռ չի հասունացել նրա հայտնվելու անհրաժեշտության պահը: Լիդեր առաջ մղելու ժամանակ մենք դեռ ունենք: Բայց այն անսահման չէ: Արտաքին ուժերը` հասկանալով, որ հայերն իրենք չեն կարողանում իրար հետ լեզու գտնել, մեզ կառաջարկեն իրենց թեկնածուին և իրենց աջակցությունը: Այդ ժամանակ մենք ստիպված կլինենք ընտրություն կատարել ոչ թե մեր թեկնածուների միջև, այլ նրանց կողմից առաջարկվածների, այսինքն` առաջնորդվել ոչ թե սեփական շահերով, այլ նրանց: Այնպես որ` մենք պետք է շտապենք, բայց առանց շտապողականության»:

Տեսանյութեր

Լրահոս