Երևանում մեկնարկել է առաջին միջազգային wiki- հավաքը

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը։ Սա Wikipedia-ի մասնակիցների և Վիքիմեդիա նախագծերով հետաքրքրվողների առաջին միջազգային վիքիհավաքն է Հայաստանում: Այն իր բնույթով  առաջին միջազգային կոնֆերանսն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Միջոցառման նպատակն է` աջակցել Վիքիպեդիայի և ազատ բովանդակության տարածմանը, համալրել հայ հեղինակների շարքերն ազատ հանրագիտարանում:

Առաջին «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը իր շուրջ է համախմբել ավելի քան 100 Wikipedia-ի մասնակիցների եւ այս նախագծով հետաքրքրվողների: Ներկա են հյուրեր նաև Գերմանիայից, Չինաստանից, Հունգարիայից, Վրաստանից եւ այլն: Միջոցառման մասնակիցների ողջունելու պետք է գար ՀՀ վարչապետը, սակայն, հանգամանքների բերումով վարչապետը չկարողացավ ներկա գտնվել, իսկ wiki- հավաքի մասնակիցներին ողջունեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

«Չկա մի մարդ որի համար կարեւոր չլինի Վիքիպեդիան, դրա միջոցով յուրաքանյուր մարդ կարող է լրացնել իր գիտելիքների աղբյուրը: Դա նաեւ հնարավորություն է, որի միջոցով նաև աշխարհը կարող է ճշգրիտ ինֆորմացիա իմանալ մեր մասին»,- ասաց Տ. Հարությունյանը:

Կոնֆերանսի փոխնախագահ Տինգ Չենի խոսքով՝ Ազատ հանրագիտարանը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ազգի ներկայանալ իր լեզվով, դրա շնորհիվ այն հասանելի է ոչ միայն անգլերեն լեզվի իմացություն ունեցողներին, այլ շատ-շատերին: Տ. Չենի խոսքով` Վիքի նախագծերը հիմնականում իարկանացվում են նվիրատվությունների և տարբեր մարդկանց կողմից հավաքված գումարների շնորհիվ
«2011-2012թ. համար Վիքի հիմնադրամի համաշխարհային բյուջեն 42 մլն դոլար է, այն գոյացել է փոքր գումարներից, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի նախագծի աշխատանքները կախում չունենան որեւէ մեկ անձից»,- ասաց Տ. Չենը:

Կարդացեք նաև

Նշենք, որ միջոցառումը կշարունակվի նաև վաղը: Միջոցառման ժամանակ ուշադրության կենտրոնում են լինելու վիքիմեդիա-նախագծերը (Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիգրքեր, Վիքիբառարան, և այլն)։ Միջոցառմանը կներկայացվեն Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերը, հայաստանյան և այլ երկրների Վիքիպեդիայի հեղինակների փորձը, և այլն:
Տեղեկացնենք, որ ներկայումս Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում կա 31 065 հայերեն հոդված:

Տեսանյութեր

Լրահոս