Բաժիններ՝

Վարչապետը չէր կարողացել մասնակցել վիքիհավաքին

Այսօր «Արմենիա-Մաիրոտ» հյուրանոցի  Տիգրան Մեծ դահլիճում մեկնարկել է «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը, որը շարունակվելու է նաև վաղը:

Նախապես հայտարարվել էր, որ այդ միջոցառմանը ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սակայն վերջինս չմասնակցեց միջոցառմանը:

Միջոցառման կազմակերպիչներն ընդամենը տեղեկացրին, որ վարչապետը չի գալու «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառմանը, քանի որ «չի կարողացել»: Իսկ թե ինչո՞ւ «չի կարողացել»` չասվեց:

Հիշեցնենք, որ «Վիքիկոնֆերանս Երևան 2012-ը» Վիքիպեդիայի մասնակիցների և Վիքիմեդիա նախագծերով հետաքրքրվողների առաջին միջազգային վիքիհավաքն է Հայաստանում:

Միջոցառման նպատակն է աջակցել Վիքիպեդիայի և ազատ բովանդակության տարածմանը, համալրել հայ վիքիպեդիացիների շարքերը և նպաստել գիտելիքահենք հասարակության կայացմանը Հայաստանում և տարածաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930