ՀՀ պաշտպանության փոխնախարարը Մոսկվայում պաշտպանական համագործակցության հարցեր է քննարկել ռուս պաշտոնակցի հետ

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպեց իր պաշտոնակցի` ՌԴ պաշտպանության փոխնախարար Ա.Անտոնովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ռուսական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ս.թ. սեպտեմբերի 15-ից 19-ը Հայաստանում ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» համատեղ, բազմազգ զորավարժության անցկացումը: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ԶՈւ ռազմական կցորդ, գնդապետ Տ.Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930