
Համակարգչային կոշտ սկավառակների հիշողության ծավալը կավելանա հելիումի շնորհիվ

Կոշտ սկավառակներ (վինչեստեր) արտադրող Western Digital ընկերությունը ներկայացրել է իր նորույթը: Նոր տեխնոլոգիայով ստեղծված կոշտ սկավառակի մեջ օդի փոխարեն հելիում է լցվում: Նման կերպ հնարավոր է ավելացնել սարքի հիշողության ծավալը և նվազեցնել էներգիայի ծախսը: Նոր տեսակի վինչեստերները շուկայում կհայտնվեն 2013թ., հաղորդում է Gizmag-ը:
Տարողության ավելացումը և էներգոսպառման նվազեցումը հնարավոր են հելիումի օդի համեմատ 7 անգամ նվազ խտության հաշվին, որը նվազեցնում է սկավառակների պտտման և գլխիկների տեղաշարժի շփումը:
Դա հնարավորություն է տալիս, որ սկավառակները իրար ավելի մոտ դրվեն, ինչպես նաև ուղիները ավելի խիտ ստեղծվեն:
Քանի որ, հելիումով լցված վինչեստերները հերմետիկ կլինեն, ներս չի թափանցի կեղտ կամ փոշի, այնպես որ դրանց ծառայության ժամկետը ևս կավելանա:
Կոշտ սկավառակի աշխատանքային միջին ջերմաստիճանը 4 աստիճանով կնվազի, նշանակում է կնվազի նաև նրա արձակած ձայնը:
Նոր տեխնոլոգիայի շնորհիվ վինչեստերի հիշողությունը կարելի է ավելացնել 40%-ով, իսկ էներգիայի սպառումը նվազեցնել 23%-ով: