Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանի հաղթական դուբլը. Շախտյոր – Նորշելանդ` 2:0 (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Դոնցկի «Շախտյորը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց «Նորշելանդին» և միանձնյա գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը: Հայ ֆուտբոլասերի համար այս հանդիպումն առանձնահատուկ էր, քանի որ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն իր առաջին գոլը խփեց Չեմպիոնների լիգայում, այլև առաջին դուբլը ձևակերպեց` 2:0 հաշվով հաղթանակ պարգևելով «Շախտյորին»:

Այս խմբի մյուս խաղում Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Չելսին» Լոնդոնում ոչ-ոքի` 2:2 խաղաց Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ:

E  խումբ

Շախտյոր 2-0 Նորշելանդ 1։0՝ Հենրիխ Մխիթարյան (44ր.)2։0`Մխիթարյան (76ր.)
Չելսի 2-2 Յուվենտուս 1։0՝ Օսկար (31ր.)2։0՝ Օսկար (33ր.)2։1՝ Վիդալ (38ր.)2։2՝ Կվալյարելա (81ր.)

Մենք կանք նաև Ֆեյսբուքում, միացե՛ք մեր էջին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս