
2030-ին ԱՄՆ 39 նահանգներում չափահաս մարդկանց 50%-ը կտառապեն ճարպակալությամբ

Եթե ներկայիս տեմպերը շարունակվեն, ԱՄՆ 39 նահանգներում 2030թ. չափահաս մարդկանց 50%-ը կտառապեն ճարպակալությամբ: Այս մասին նշված է «Trust for America’s Health» («Վստահություն Ամերիկայի առողջությանը«) ֆոնդի զեկույցում:
Ըստ զեկույցի՝ ԱՄՆ շուրջ 13 նահանգներում ճարպակալությամբ տառապող չափահասների թիվը հասնում է 60%-ի: 20 տարի անց ճարպակալմամբ տառապողների թիվը ամենամեծը կլինի Միսիսիպի նահանգում:
Ինչպես հաղորդում է health.com-ը, զեկույցի հեղինակներից մեկը նշել է, որ քսան տարի առաջ ԱՄՆ ոչ մի նահանգում ճարպակալումով տառապողների թիվը 15%-ից չէր անցնում. «Ճարպակալումը երկրի ամենամեծ առողջական ճգնաժամն է: Որքան շատ են ճարպակալմամբ տառապող չափահասները, այնքան շատ վտանգ է սպառնում նրանց առողջությանը»:
Նշված զեկույցում նաև կանխատեսվում է, որ 2030-ին ԱՄՆ-ում երկրորդային դիաբետի 6 միլիոն և սրտի իշեմիկ հվանդության ու կաթվածի 5 միլիոն դեպք կգրանցվի: Ճարպակալման հետ կապված քաղցկեղի դեպքերը կհասնեն 400.000-ի: