Բաժիններ՝

Բենիտեսը պատրաստ է բանակցել Միլանի հետ. Գործակալ

Իսպանացի հայտնի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը կուսումնասիրի «Միլանի» առաջարկը, եթե այդ առաջարկը լինի, հայտնել է նրա գործակալ Մանուել Գարսիա Կիլոնը:

Ա Սերիայում անհաջող մեկնարկից հետո «Միլանի» ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ապագան մեծ հարցականի տակ է: Բացի այդ, իտալացի մասնագետն ամռանը խնդիրներուներ ակումբի ղեկավարության հետ:

«Լուրերը այն մասին, որ Բենիտեսը ինքն է իր ծառայությունները առաջարկել «Միլանին», սուտ են: Եթե «Միլանը» զանգի մեզ, այդ դեպքում մենք կսկսենք բանակցությունները, քանի որ պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկ` ինչպես Իտալիայից, այնպես էլ այլ երկրներից: Բենիտեսը պատրաստ է դիտարկել «Միլանի» ցանկացած առաջարկ»,- Կիլոնի խոսքերն է մեջբերում TuttoMercatoWeb-ը:

Հիշեցնենք, որ 2010 թվականին «Ինտերից» հեռանալուց հետո 52-ամյա մասնագետը մնացել է առանց մարզչական աշխատանքի:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս