Հայաստանին կփոխանցվի 102-րդ ռազմաբազայի ռազմական օբյեկտների մի մասը. Անատոլի Սերդյուկով
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հանրապետության փոխհարաբերությունները այժմ շատ բարձր մակարդակի վրա են: Այս մասին այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
«Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ մեր փոխհարաբերությունները գնահատել որպես գործընկերական, ընկերական և ռազմավարական: Ինձ թվում է, որ ՌԴ-ի և ՀՀ-ի հարաբերությունները այժմ շատ բարձր մակարդակի վրա են, համենայնդեպս, ռազմական համագործակցության շրջանակներում ես պետք է նշեմ, որ մենք կատարում ենք բոլոր այն խնդիրները, որոնք դրվել են մեր նախագահների կողմից», – նշեց ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Այսօրվա հանդիպումների վերաբերյալ, Անատոլի Սերդյուկովը նշել է, որ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, կապված 102-րդ ռազմաբազայի և՛ տեղակայման հետ, և՛ վերակազմավորման հետ, որը իրականացվում է ՌԴ ԶՈւ բարենորոգման շրջանակներում: Մասնավորապես, հայկական կողմին կփոխանցվի ռազմական օբյեկտների մի մասը` մոտ 10 օբյեկտ: