«Կոռեկտությունից փոքր-ինչ դուրս է»
ԱԺ համապատասխան մասնագիտացված հանձնաժողովների եզրակացությունից, ինչպես նաև ԲՀԿ տնտեսական բլոկի պատգամավորների, մասնագետների անցկացրած խորհրդակցությունից հետո միայն կարող եմ հայտենել կարծիքս՝ որպես ԱԺ պատգամավոր:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի հեղինակած` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որը հիշեցնենք, տեղ է գտել Կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում:
«Մենք միանշանակ կողմ ենք բոլոր պայմանների բարելավմանը, որոնք սոցիալական ուղղվածություն ունեն: Բայց նախագծի իրատեսականության առումով ես չեմ կարող պատասխանել, որովհետև կոմպետենտ չեմ: Մեր պատագամավորները տնտեսական բլոկ, երբ խորհրդակցություն կանցկացնեն, ես այդ մասին կհայտնեմ»,- նշեց նա՝ հավելելով, որ խմբակցության դիրքորոշման մասին այս հարցի շուրջ կներկայացվի, երբ կգա ժամանակը:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի փոխարեն ՀՀ վարչապետ նշանակվի Հրանտ Բագրատյանը, ԲՀԿ խոսնակը պատասխանեց. «Ես չեմ կարող այլ քաղաքական կազմակերպությունների հետ կապված իրադարձությունների մեկնաբանություն անել, որոնք կոռեկտությունից փոքր-ինչ դուրս են»: