Կալիֆորնիայի բանտերից մեկում ապստամբություն է բռնկվել
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի բանտերից մեկում ապստամբել են կալանավորները: Արդյունքում ամենաքիչը 11 կալանավոր վիրավոր է: Այս մասին հաղորդում է AP գործակալությունը` հղում կատարելով տեղի իշխանություններին:
Ըստ Կալիֆորնիայի քրեակատարողական հաստատությունների վարչության ներկայացուցիչ Թերի Տորթոնի` բանտում անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 19-ին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Այն մասին, թե ինչը կարող էր ապստամբություն հրահրել, ինչպես նաև քանի կալանավոր է մասնակցել անկարգություններին` հայտնի չէ:
Ինչպես հաղորդել է Տորթոնը`անկարգությունների ժամանակ կալանավորներից մեկը հրազենային, ևս 10-ը կտրող ծակող գործիքներով մարմնական վնասվածք են ստացել: