Ռոման Բերեզովսկի. Պետրեսկուն փորձում է դիպչել ֆուտբոլիստների ինքնասիրությանը
Հայաստանի հավաքականի և «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատմել է, թե ինչպես են մոսկովյան թիմի ֆուտբոլիստները անհանգստանում մրցաշարային աղյուսակում ստեղծված իրավիճակի պատճառով: Հիշեցնենք, որ «Դինամոն», որը մինչև Պրեմիեր լիգայի մեկնարկը համարվում էր առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը, ներկա պահին գտնվում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում:
«Մեզ համար չափազանց դժվար է հատկապես բարոյական առումով: Ոչ մի կերպ չի ստացվում ուղղել այս իրադրությունը, սկսել միավորներ վաստակել: Տհաճ իրավիճակում ենք հայտնվել:
Ամեն օր գլխավոր մարզիչն աշխատում է մեզ հետ: Պետրեսկուն փորձում է թափ տալ մեզ, դիպչել ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի ինքնասիրությանը:
8 տուրից հետո 3 միավոր` չափազանց քիչ է այնպիսի թիմի համար, ինչպիսին հանդիսանում է «Դինամոն»: Երևի նման բան առաջին անգամ է կատարվում ակումբի ողջ պատմության մեջ: Ամեն անգամ սպասում ենք, որ հերթական խաղը վերջապես դրական էմոցիաներ կբերի, բայց այդպես նորից ու նորից և ոչ մի արդյունք:
Ամեն մի խաղում պետք է օգտագործենք թեկուզ փոքր հնարավորությունը և փորձենք 3 միավոր նվաճել: Միայն դա մեզ կփրկի», – Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Sport Express-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը