ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այրվել է «ՀԷՑ» ՓԲԸ-ին պատկանող «Գազել» մակնիշի 685 ԼՍ 64 պետհամարանիշով ավտոմեքենայի ցուցիչների վահանակը:
Ընդդիմադիրների համար բարդ ժամանակներ են. գործողությունների զինանոցում աշխատող զենք գրեթե չի մնացել: Հայաստանում իներցիայով ընդդիմություն են համարվում երկու ուժ` Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և «Ժառանգություն» կուսակցությունը: Ամեն դեպքում, մինչ վերջերս տարածվածը հենց ա՛յս կարծիքն էր:
Առաջնային օրակարգը Արցախի հակամարտության կարգավորումն է, որը պայմանավորվում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմամբ: Սաֆարովի գործարքից հետո երևութապես թվում էր, որ բանակացությունների գործընթացը որոշ առկախումներ կարձանագրի` հայտարարողական մակարդակի վրա ի հայտ եկած կարծրացումներին զուգահեռ:
Անցած կիրակի օրը Հայաստանի հինգ` Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերի 379 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել:
Բժիշկները նախազգուշացնում են, որ այս ուժեղ դեղամիջոցներն ունեն անհանգստացնող կողմնակի հետևանքներ, որոնք ամեն տարի աշխարհում դառնում են դեղագործական ընկերությունների դեմ ներկայացված հազարավոր դատական հայցերի պատճառ:
«Ես ասում եմ` եթե ես Գագիկ Ծառուկյանը լինեի, ես կկանխեի, որովհետև դա առաջին հերթին իմ պատիվն է, եթե իմ ազգականներից մեկն ինչ-որ վատ արարք է անում, առաջին հերթին դա իմ պատիվն է: Ինձ թվում է` պարոն Ծառուկյանը շատ բաներից տեղյակ չէ»:
Սեպտեմբերի 28-ին կկայանա Հարավային Կոնեկտիկուտի Պետական համալսարանի նոր ռեկտորի (նախագահի) երդմնակալության արարողությունը: Ինչպես հայտնում է Courant-ը, այս հաստատության 11-րդ և ԱՄՆ-ի պատմության մեջ բուհի առաջին հայուհի ռեկտորն է դարձել Մարի Ա. Փափազյանը:
ՀԱԿ-ում լարվածությունը գնալով մեծանում է` կապված Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման շուրջ ստեղծված անորոշության հետ: ՀԱԿ վերնախավը հույս ուներ, որ «առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ» հարցի պատասխանը կստանա սեպտեմբերի 21-ին Սարյանի արձանի մոտ կազմակերպված տոնական հավաքի ժամանակ, սակայն Տեր-Պետրոսյանը ձգեց անորոշությունը:
3 մետր բարձրություն ունեցող արձանը կկանգնեցվի Հյուսիսային տրիբունայի մոտ, որը վերջերս ստացել է «Ֆերգյուսոնի տրիբունա» անվանումը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Ազգային ժողովում ելույթ է ունեցել` 2011թ. պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ: Սակայն, եթե որևէ մեկը, առանց նախապես ծանոթանալու վերնագրին, կարդա ելույթը, ապա մտքով չի անցնի, որ այն վերաբերում է բյուջեի կատարողականին: Տիգրան Սարգսյանի խոսքն ավելի շատ նման է նախընտրական ելույթի կամ տնտեսական ձեռքբերումների մասին հաջողությունների շարադրման:
Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքում խիստ լակոնիկ է ոչ միայն պատասխաններում, այլ` սեփական գրառումներում։ Օրինակ` շնորհավորելով ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականին` օլիմպիական չեմպոն դառնալու կապակցությամբ, վարչապետն ընդամենը գրել է. «Կեցցե՛ն մեր շախմատիստները»: Իսկ անկախության 21-րդ հոբելյանի կապակցությամբ սահմանափակվել է հետևյալ գրառմամբ` «Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի` Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ»:
Հիշեցնենք, որ 168.am-ի թղթակիցը երեկ՝ դեպքի օրը, այդ մասին տեղեկատվությունը պատրաստելիս փորձել էր մանրամասներ ստանալ պաշտպանության նախարարությունից, սակայն ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անհասանելի էր:
«Քոչարյանի վերադարձի կանխումն ամեն հայի համար նույնքան կարևոր խնդիր է, որքան Ղարաբաղյան հարցի վավերացմանը հասնելը: Այդ մարդու տված վնասը Հայաստանին որևէ կերպ չափել հնարավոր չէ, ու մենք դեռ տասնամյակներ պետք է տանջվենք` այդ բոլորը վերականգնելու համար»:
ANSEF-ը ստեղծվել է 2000 թվականին դոկտոր Էդգար Հովսեփյանի, դոկտոր Արամ Չոբանյանի, դոկտոր Երվանդ Թերզյանի և մի խումբ ամերիկայհայ բարերարների հայանպաստ ջանքերով և անցած տասներկու տարիների ընթացքում կարևոր դեր է խաղացել հայկական գիտական մտքի զարգացման գործում՝ աջակցելով և խրախուսելով հայ երիտասարդ գիտնականներին իրենց գիտահետազոտական աշխատանքը շարունակելու հայրենիքում։
Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.30-ին, Աբովյան փողոցի թիվ 41/2 հասցեի դիմաց, թիվ 38 երթուղու միկրոավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 62-ամյա ուղևորուհին միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Այցի շրջանակներում սեպտեմբերի 26-ին նախարարը կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրենի տեղակալ Փիթեր Բալասի, Ավստրիայի էկոնոմիկայի դաշնային նախարար Ռեյնոլդ Միթերլեհների եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռիչարդ Բուշերի հետ:
Աշտարակի խճուղում` Վահագն Թաղամասի մոտակայքում այսօր` սեպտեմբերի 25-ին, ժամը 00.03-ի սահմաններում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի 55 ՕԼ 775 պետհամարանիշով եւ «ԿԱՄԱԶ» մակնիշի 357 ԼԼ 17 պետհամարանիշով բեռնատարը: Բախման հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդ` 31-ամյա Արտակ Թադեւոսյանը տեղում մահացել է:
«Պարսից ծոցն ու Որմզդի նեղուցը կենսական նշանակություն ունեն Իրանի համար և կպաշտպանվեն ցանկացած գնով»,- իր հերթին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին:
Թուրքիայի և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև ապրանքաշրջանառության տարեկան ծավալը գերազանցում է 15 միլիարդ դոլարի սահմանագիծը: Քրդական ինքնավարությունում գործունեություն է ծավալել ավելի քան 1000 թուրքական ընկերություն: Քրդական ինքնավարությունը Թուրքիան դիտարկում է որպես դեպի աշխարհ բացվող մի դուռ, ինչը շատ կարևոր է նրա տնտեսական ու առևտրային հարաբերությունների համար:
ՖԻՖԱ-ն «Ոսկե գնդակի» 23 հավակնորդների անունը կհրապարակին հոկտեմբերի 30-ին:
«Իրական Հայաստան» նախաձեռնությունը կոչ է անում Երևանի քաղաքապետարանին պարզաբանումներ ներկայացնել խնդրո առարկայի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև պարոն Շեբեյի Հայաստան կատարելիք այցի հետ կապված հարցեր: Ֆրանտիշեկ Շեբեյը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստան այցի ժամանակ հունգարա-ադրբեջանական գործարքի մասին պաշտոնապես փոխանցելու իր կարծիքը ՀՀ ԱԺ ղեկավարությանը:
Երևանի «Միկան» երեկ նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթը` հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասնելով գործող չեմպիոն «Ուլիսի» նկատմամբ:
Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, առավոտյան ժ. 11.00-ին, Հյուսիսային պողոտայի անցորդներն ականատեսը եղան մի յուրօրինակ ֆլեշմոբի: Անցորդների զարմացած հայացքների առաջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) և Հովհաննես Չեքիջյանի պետական ակադեմիական երգչախումբը կատարում էին Հայաստանի հիմնը:
Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Այս պահի դրությամբ հանրապետությունում տեղադրված են 45 արագաչափեր ու 25 տեսախցիկներ: Բոլոր տեսախցիկները տեղադրված են Երեւանի խաչմերուկներում, իսկ արագաչափերը բացի Երեւանից տեղադրված են նաեւ Երեւան-Սեւան եւ Երեւան-Աշտարակ մայրուղիներում:
Ծովային հետևակի հրամանատարության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու սերժանտ մեղադրվում են սպանված թալիբների վրա միզելու մեջ, ինչը ֆիքսված է նրանց տարածած տեսանյութում: Նրանք նաև մեղադրվում են զոհերի հետ լուսանկարվելու մեջ:
Երեկ կառավարությունը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի քննարկմանը ներկայացրեց 2011թ. բյուջեի կատարողականը: Վարչապետի ելույթում բերված թվերից կարելի էր դատել, որ 2011թ. արձանագրվել են փայլուն արդյունքներ` տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարությունից:
Մոսկվան ու Պեկինը 3 անգամ արգելափակել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ բանաձևերը։ Դամասկոսի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին համառում են արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գլխավորությամբ։ Նրանք վստահ են, որ եթե Ռուսաստանն ու Չինաստանը միանան այդ բանաձևերին, որը նախատեսում է նաև նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը, ապա դա դրական ազդեցություն կունենա խնդրի կարգավորման վրա։
Փակ շուկայի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև հաջորդ ուրբաթ: Թերթը նշում է, որ այս հուշարձան շենքը, որի սեփականատերն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, արդեն գրեթե կիսավեր վիճակում է: Շուկան ի սկզբանե սկսել է վերակառուցվել` առանց համապատասխան նախագծի և թույլտվության: