Բաժիններ՝

Հակաբիոտիկները նաև խիստ վնասակար են

Հակաբիոտիկները կարող են փրկել մարդու կյանքը` պայքարելով բակտերիալ վարակների դեմ, սակայն պետք է միշտ հիշել, որ օգնելուց զատ դրանք շատ հաճախ դառնում են նոր հիվանդության պատճառ, գրում է YahooNews-ը:

 

Բժիշկները նախազգուշացնում են, որ այս ուժեղ դեղամիջոցներն ունեն անհանգստացնող կողմնակի հետևանքներ, որոնք ամեն տարի աշխարհում դառնում են դեղագործական ընկերությունների դեմ ներկայացված հազարավոր դատական հայցերի պատճառ:

 

Կարդացեք նաև

Մասնագետները հաշվել են, որ ամեն տարի հիվանդանոցներ կատարվող այցերից 140 հազարը կապված են հակաբիոտիկների օգտագործումից առաջացած կողմնակի հետևանքների հետ: Դրանց շարքում ամենատարածվածն ալերգիկ ցանն է:

 

Հակաբիոտիկների` մարդու օրգանիզմի վրա ունեցած կողմնակի հետևանքները պարզելու համար մասնագետները երկար տարիներ հետազոտություններ են անցկացրել, որոնց արդյունքում հայտնի է դարձել, որ դրանց հաճախակի կիրառումը հնգակի մեծացնում է տվյալ անձի` աչքի ցանցաթաղանթի շերտավորում ձեռք բերելու հավանականությունը:

 

Բացի այդ, դրանք վնասակար են ջլերի համար. դրանց հետևանքով ջլերը թուլանում և պատռվում են, մասնավորապես՝ Աքիլեսյան գարշապարի, ձեռքերի և բիցեպսների հատվածում:

 

Շվեդ գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ հակաբիոտիկներն առաջացնում են վերջույթների նյարդային հիվանդություն, որի դեպքում ձեռքերում և ոտքերում անզգայացում և ցավ է զգացվում:
Բացի այդ, հակաբիոտիկները եռապատկում են սիրտ- անոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը:

 

Մասնագետները նաև նշում են, որ հակաբիոտիկների չարաշահման մեջ հաճախ մեղավոր են լինում «ծույլ» բժիշկները, ովքեր նույնիսկ սովորական հազի կամ մրսածության դեպքում անմիջապես դիմում են այս հզոր «զենքին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս