Հայտնի գերմանացի մասնագետ Բերտի Ֆոգստը քննադատել է հարձակվող Լուկաս Պոդոլսկուն Գերմանիայի հավաքականի նկատմամբ նրա վերաբերմունքի համար:
ՀԱԿ-ը հայտնվել է ածանցյալ վիճակում և սպասում է, թե ինչ կորոշի ԲՀԿ-ն: Այն դեպքում, երբ հինգ տարի առաջ հենց այս շրջանում ՀԱԿ-ի իրավանախորդ շարժումը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ոչ թե սպասողի, այլ քաղաքական օրակարգ թելադրողի, «սպասեցնողի» դերում էր: Բոլորը` և՛ իշխանությունն ու նրան սպասարկող օլիգարխները, և՛ մնացած քաղաքական ուժերը, այդ թվում` նույն ԲՀԿ-ն, սպասում էին ՀԱԿ-ի գործողություններին:
Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Լևոն Արոնյանն ու Ֆաբիանո Կարուանան:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը և թիմի լավագույն ռմբարկու Կրիշտիանո Ռոնալդուն կարծես թե կարգավորել են իրենց տարաձայնությունները:
Եթե Սերժ Սարգսյանը որոշել է պաշտոնանկ չանել կառավարությանը, ապա ՀՀԿ-ական պատգամավորները պետք է գովեն կառավարությանը, այդպիսով «սխալ հանելով» Ս. Սարգսյանին, ԲՀԿ-ականներն էլ, ասենք, 68 տոկոսով պետք է քննադատեն կառավարությանը ու վերջում «կողմ» քվեարկեն: Իսկ եթե սա լինելու է Տ. Սարգսյանի կառավարության վերջին կատարողականը, այսինքն` ՀՀԿ-ականները ԱԺ-ում ելույթ են ունենալու Սերժ Սարգսյանի «նախատինքի ոգով», ապա ստիպված են լինելու պարզաբանել, թե ինչպես էին չորս տարի շարունակ գովերգում նույն կառավարությանը:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը Սան Պաուլոյում մեկնարկած «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի առաջին տուրում պարտության մատնեց ռուս Սերգեյ Կարյակինին:
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով պարտության մատնեց «Ռայո Վալյեկանոյին» և վաստակած 7 միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացավ 7-րդ հորիզոնական:
Օրինագծի դեմ է քվեարկել Շվեյցարիայի բնակիչների 70%-ը: Ի դեպ, Շվեյցարիան միակ քաղաքն է, որի բնակիչների կեսից ավելին կողմ է քվեարկել այս օրինագծին:
Աշխարհի 11 երկրներում ապրող 2305 մարդու գիտնականները տվել են այս երկու դեղամիջոցներից մեկը: Ըստ գիտնականների` երկու դեպքում էլ մահվան, կաթվածի և այլ խնդիրների հավանականությունը նույնն է եղել:
«Թող ուզեն, թող պահանջեն: Ադրբեջանն էլ Ղարաբաղն է ուզում, քանի տարի շարունակ` հա ուզում է, պահանջում է, բայց հետո՞ ինչ: Քաղաքական զարգացումներն ունեն իրենց օրենքները: Եթե կուսակցությունները քաղաքական վերլուծություններ անեին, նման հայտարարություններ չէին անի: Թող վերլուծեն ու տեսնեն` դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Թե չէ` հենց այնպես ժողովրդին ասել` եկե՛ք կառավարություն փոխենք, նախագահ փոխենք, անընդունելի է»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովի մահվան կապակցությամբ:
«Միջադեպը չի եղել, չգիտեմ`ովքեր են այդ տեղեկատվությունը տարածում, բայց ոչ մի միջադեպ չի եղել, եղել է լարված պայքար, յուրաքանչյուրը ցանկացել է հաղթել: Ամբողջովին հերյուրանքներ են, ոչ մի նման բան չի եղել: Չգիտեմ` որտեղից է այդ լրատվությունը, ենթադրում եմ, որ այն հաջողությունները, որոնք գրանցվել են, որոշ մարդկանց դուր չեն եկել»:
«Թոշակառու» Վալենտինոն բավականին հագեցած գրաֆիկ ունի առաջիկա ամիսների համար: Նոյեմբերին Լոնդոնում կբացվի նրա ստեղծագործական գործունեությանը նվիրված ցուցահանդես, որտեղ կներկայացվեն հագուստներ, որոնք ժամանակին կրել են Սոֆի Լորենը, Գվինետ Պելտրոուն, հայտնի այլ մարդիկ:
168.am-ի տեղեկություններով, այսօր երեկոյան պատահար է արձանագրվել Երևանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ` զինվորներին տեղափոխող ավտոմեքենա է վթարի ենթարկվել, ինչի արդյունքում զինվորները հոսպիտալացվել են տարբեր հիվանդանոցներում:
Հայաստանի գավաթակիր «Միկան» Սուպերգավաթի խաղում ետխաղյա 11 մետրանոցներով պարտության մատնեց երկրի գործող չեմպիոն «Ուլիսին» և նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան պատվավոր գավաթը:
«Գնացել եմ, թողել եմ տունս ընտնաիքս, հիվանդ ծնողներիս, երեխեքիս, էս հայրենիքի համար իմ կյանքն եմ ներդրել, ու ինչ…Մինչև հիմա դոմիկում եմ ապրում, հիվանդ եմ, կանտուզիա եմ ստացել, բայց տված 60 հազար թոշակը հիմա իմ քթից են հանում: Ասում են` թուղթ եմ կեղծել, ստորագրություն, այ մարդ պահանջում են փորձաքննություն, ընչի՞ չեն անում, ի՞նչ են ուզում»:
Եղեգնաձորի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին ՏԻՄ ընտրություններից հետո Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առիթով:
Սեպտեմբերի 23-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Տավուշի մարզի 62 համայնքներից 54-ում: Ընդ որում` 49 համայնքներում, այդ թվում` 4 քաղաքներում, կայացել են համայնքի ղեկավարի, իսկ 46-ում` ավագանու անդամի ընտրություններ:
Խմբակցության նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին, ուստի ՀԱԿ պատգամավորները ենթադրում են, որ արտահերթ նիստը կարող է կապված լինել ԱԺ հանձնաժողովներում ընթացող 2011թ. բյուջեի կատարողականի քննարկումների հետ:
Բանվորները հրաժարվում են մեկնաբանություններ տալուց:
79-ամյա Մարգարիտա Մուրադյանը 20 տարուց ավելի փախստականի պիտակը շալակած ապրելուց հետո փախստականի կարգավիճակով էլ ճանապարհ կընկնի դեպի էն աշխարհ: Բաքվից փախածներին մեր պետությունը փախստականի կարգավիճակ տվեց, բայց ինքը` պետությունը, փախավ փախստականներից: Փախստականներից շատերն իրենց հետ թաղեցին 88-ից հետո իրենց խեղված ճակատագրերի մասին պատմությունները: Ոմանք այսօր էլ իրենց խեղված ճակատագրերի մասին շարունակում են աղաղակել, բայց, քանի որ պետությունը փախած է փախստականներից` նրանք էլ իրենց հետ կտանեն իրենց խեղված ճակատագրերի մասին պատմությունները:
Ադրբեջանի ջանքերը, միջազգային զբոսաշրջային հարթակներն օգտագործել հակահայկական քարոզչության համար, հերթական անգամ ձախողվեց` հանդիպելով զգոնության մեր հակազդեցությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը:
«Ընդդիմությունը մի քիչ իմունիտետը կորցրել է իշխանական կուսակցությունների կամ իշխանական ռեսուրսների տիրապետող ուժերի նկատմամբ, ինչը ինչ-որ տեղ խեղաթյուրել է կամ թուլացրել է ընդդիմության բուն կարգավիճակը կամ էությունը: Ես ասել եմ, որ հավանական չեմ դիտում, որ ընդդիմությունը կարող է մեկ միասնական թեկնածուով հանդես գա, և այսօր էլ գտնում եմ, որ չի կարող մեկ միասնական թեկնածու լինել: Իսկ նրանք, ովքեր գտնում են, որ Գագիկ Ծառուկյանն ընդդիմություն է և կարող է իր շուրջը հավաքել ընդդիմությանը, գուցե ինչ-որ փաստարկներ ունեն: Համենայնդեպս ես այդպես չեմ դիտում»:
Բելառուսի Ազգային խորհրդի ներկայացուցիչների պալատի ընտրություններն անցկացվել են կիրակի: Դրանց արդյունքում ընտրվել է 109 պատգամավոր 110 շրջաններից: Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 74.3 տոկոսը:
«Այդ հիվանդությունը կարող է ունենալ ինֆեկցիոն, տոքսիկական կամ ալերգիկ բնույթ: Մենք դեռ չենք կարող ասել՝ ինչն է դարձել Պավել Սերգեևիչի մոտ նման հիվանդության սկզբնապատճառը: Այս մասին կարող ենք խոսել միայն անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններից հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Մենք հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք ԲՀԿ-ն կսատարի՞ ՀԱԿ-ի թեկնածուին: Ի պատասխան, Երջանիկ Աբգարյանն ասաց. «Ես որևէ տեղեկություն չունեմ, երբևէ ԲՀԿ-ն ՀԱԿ-ին ինչ-որ բանով սատարե՞լ է, թե՞ ոչ»:
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 24.09.12թ.-30.09.12թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրա
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ծանոթանալով էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա հոդվածին ու տեսանյութին, կապված «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված ապօրինի որսի հետ…
Հիշեցնենք, որ ավելի վաղ, երկրի վարչապետ Կարիմ Մասիմովը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Դիմումն ընդունվել էր նախագահի կողմից:
Ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու արդյունքում մահացած ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հայրը՝ Գագիկ Ավետյանը, փաստաբան Տիգրան Եգորյանի միջոցով փոխանցել էր, որ ինքը չի ցանականում մասնակցել դատական նիստին: