
ԱՄՆ-ում քրեական մեղադրանք են ներկայացրել աֆղան գրոհայինների դիակները ծաղրողներին

ԱՄՆ-ում քրեական մեղադրանք են ներկայացրել երկու ծովային հետևակայինների դեմ, որոնք լուսանկարվել էին աֆղան գրոհայինների դիակների մոտ և իրենց կարիքներն էին հոգացել նրանց վրա:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հետաքննության տվյալներով՝ սերժանտներ Ժոզեֆ Չեմբլինը և Էդվարդ Դեպլոտը 2011 թ. հուլիսի 27-ին մի քանի լուսանկարներ էին արել Հելմանդ մարզում հակաահաբեկչական գործողության արդյունքում ոչնչացված զինյալների դիակների հետ: Ծովային հետևակայինները նաև տեսանյութ էին նկարահանել, որում միզում են զոհերի դիակների վրա:
Դեպքի մասնակիցների նկատմամբ քրեական մեղադրանք ներկայացվում է առաջին անգամ: Ավելի վաղ նրանք ենթարկվել էին կարգապահական տույժի:
Ծովային հետևակի հրամանատարության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու սերժանտ մեղադրվում են սպանված թալիբների վրա միզելու մեջ, ինչը ֆիքսված է նրանց տարածած տեսանյութում: Նրանք նաև մեղադրվում են զոհերի հետ լուսանկարվելու մեջ:
Բացի այդ, Աֆղանստանում երիտասարդ զինծառայողների պատրաստման համար պատասխանատու սերժանտները մեղադրվում են անվտանգության պահանջներն աչքաթող անելու մեջ: Հետաքննության տվյալներով՝ սովորող ծովային հետևակայինները չեն կիրառել անվտանգության բոլոր կանոնները մարտական պայմաններում և անփույթ են վերաբերվել զինամթերքի հետ:
Դեպքի հետաքննությունը շարունակվում է: