Հայաստանի օրհներգը՝ նվագախմբով ու երգչախմբով՝ Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)

Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, առավոտյան ժ. 11.00-ին, Հյուսիսային պողոտայի անցորդներն ականատեսը եղան մի յուրօրինակ ֆլեշմոբի: Անցորդների զարմացած հայացքների առաջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) և Հովհաննես Չեքիջյանի պետական ակադեմիական երգչախումբը կատարում էին Հայաստանի հիմնը:

Ֆլեշմոբի կազմակերպիչն էր Emporium ամսագիրը: Ինչպես 1-in.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ամսագրի արտ-տնօրեն Արփի Մաղաքյանը, ֆլեշմոբը նկարահանել է «Պերսոնա Գրատա» գովազդային գործակալությունը, գաղափարն ու բեմադրությունը եղել է Emporium-ինը: Նկարահանման համար օգտագործվել է 7 տեսախցիկ:

«Մենք սիրում ենք Հայաստանը, ուզում ենք, որ օրհներգը կարևորվի: Այդ օրը մենք շուրջ 200 թռուցիկ ենք բաժանել, որոնց վրա գրված էին օրհներգի բառերը: Վստահ էինք, որ մարդիկ բառերը չէին հիշի երգելիս: Ինչո՞ւ մենք չենք սիրում մեր օրներգը»,- մեզ հետ զրույցում անկեղծացել է Արփի Մաղաքյանը:

Նրա խոսքով՝ քանի որ ամսագիրը հիմնականում մարքեթինգի ու PR-ի խնդիրներին է առնչվում, կարելի է փաստել, որ ֆլեշմոբն էլ օրհներգի յուրօրինակ PR է:

Տեսանյութն ու լուսանկարները՝ Emporium-ի:

Տեսանյութեր

Լրահոս