Իրանը հրթիռներ է փորձարկել Պարսից ծոցում

Իրանը երեկ Պարսից ծոցում 4 հրթիռ է փորձարկել: Այս մասին «Ֆարս» գործակալությանը տեղեկացրել է ռազմածովային նավատորմի հրամանատար ծովակալ Ալի Ֆադավին:

 

Ավելի վաղ Ֆադավին ամերիկյան զորքերի ներկայությունը Պարսից ծոցում «օկուպացիա» էր որակել:
«Պարսից ծոցն ու Որմզդի նեղուցը կենսական նշանակություն ունեն Իրանի համար և կպաշտպանվեն ցանկացած գնով»,- իր հերթին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին:

 

Խոսելով տարածաշրջանային անվտանգության մասին` Վահիդին ասել է, որ այդ անվտանգությունը խախտվել է միջազգային զորավարժությունների ընթացքում:
Սեպտեմբերի 16-27-ը Պարսից ծոցում ընթանում են լայնամասշտաբ միջազգային IMCMEX-12 (International Mine Countermeasures Exercise) հակաականային միջազգային ծովային զորավարժությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930