ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնացը կայցելի Ռուսաստան և Չինաստան

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին կայցելի Ռուսաստան և Չինաստան՝ երկու երկրների առաջնորդների հետ Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով։ Այս մասին, vz.ru-ի փոխանցմամբ, նա հայտարարել է ՄԱԿ-ի շտաբ – բնակարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Ես Ռուսաստան և Չինաստան այցի հրավեր ունեմ, և սիրով կմեկնեմ այնտեղ»,- ասել է Բրահիմին՝ ընդգծելով, որ այցերի հետ կապված որոշակի սպասելիքներ ունի։

Մոսկվան ու Պեկինը 3 անգամ արգելափակել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ բանաձևերը։ Դամասկոսի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին համառում են արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գլխավորությամբ։ Նրանք վստահ են, որ եթե Ռուսաստանն ու Չինաստանը միանան այդ բանաձևերին, որը նախատեսում է նաև նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը, ապա դա դրական ազդեցություն կունենա խնդրի կարգավորման վրա։
Բրահիմին երկուշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Սիրիա կատարած 10-օրյա այցի արդյունքները։ Նա խոստովանել է, որ իրավիճակը երկրում շատ խրթին է, իսկ կարգավորմանն ուղղված ջանքերը փակուղի են մտել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930