Բաժիններ՝

Թվերի մանիպուլյացիա

Երեկ կառավարությունը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի քննարկմանը ներկայացրեց 2011թ. բյուջեի կատարողականը: Վարչապետի ելույթում բերված թվերից կարելի էր դատել, որ 2011թ. արձանագրվել են փայլուն արդյունքներ` տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարությունից:

Մինչդեռ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը մեկնաբանելով այդ թվերը` ասում է. «Ամենակարևորն այն է, որ իրենք խոստովանեցին, որ բյուջեն չի կատարվել: Իմ հաշվարկներով` 7,5 տոկոս, իրենց հաշվարկներով` ավելի համեստ թվեր են ստացվում: Բայց ամենակարևոր ցուցանիշն այն է, որ 2011թ. եղել է 7,7 տոկոս գնաճ, իսկ քաղաքացիների եկամուտներն ավելացել են 5,9 տոկոսով, ինչը նշանակում է, որ մարդիկ 1,8 տոկոսով ավելի վատ են ապրել, քան նախորդ տարի: Չնայած կառավարությունը ունի գնաճի հաշվարկման այլ մեխանիզմ, որի դեպքում ստացվում է, որ գնաճը եղել է ոչ թե 7,7, այլ 4,7 տոկոս, և այդ դեպքում ստացվում է, որ մարդիկ սկսել են ավելի լավ ապրել: Բայց թվերի մանիպուլյացիա անելով` հնարավոր չէ մարդկանց համար ավելի լավ կյանք ապահովել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս