Պետության կործանումը տեղի է ունենում խաբկանք-պատրանք հարթությունում, որովհետև ինչպես խաբկանք վաճառողները, այնպես էլ պատրանքով ինքնախաբվողները թքած ունեն պետության վրա:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչպես ընդունված է, հաղթում են բոլորը, բացի պետությունից, ժողովրդից ու ճշմարտությունից: Հենց վերջինի՝ ճշմարտության անվերապահ ջախջախումն է հանգեցնում պետության ու հասարակության պարտությանը:
Նոյեմբերի 9-ի և Մայիսի 9-ի միջակայքում հայ ժողովուրդը հնարավորություն ուներ գտնելու սեփական սխալների պատճառները, հարցի պատասխանը, թե ինչո՞ւ իրական հաղթանակները հռչակվեցին որպես հակապետական ու ողբերգական, պարտությունները՝ որպես պետությունը փրկող։
Այս պահին հնչում է սատանայական, բայց մի օր այդ իշխանությունը պղծելու է նաև «Եռաբլուրը», որտեղ հանգչում են հայ ժողովրդի հերոսները, ովքեր, սակայն, երկու օր առաջվա շնորհակալությունից հետո վերածվեցին «սեպարատիստների» ու «պատերազմի հանցագործների»:
Թրամփն ու Փաշինյանը, բացի սեփական հավասարակշռության հետ ունեցած խորը կոնֆլիկտից, նման են նաև «պատերազմ» և «խաղաղություն» հասկացությունների հետ խաղալու ավանտյուրիզմով:
ՔՊ-ական իշխանությունը վերջին մի քանի տարիներին այլասերում է Հայոց ցեղասպանության նկատմամբ պետական ու հանրային վերաբերմունքը՝ իդիոտիզմի հասնող իդեոլոգիական մակարդակում Հայոց ցեղասպանության մեղքը բարդելով… ցեղասպանված հայ ժողովրդի վրա:
ՔՊ-ի իշխանության շարունակության դեպքում բոլոր այդ ծրագրերն առավելագույնը վերածվելու են Հայաստանն այրող խարույկի կրակի կպչանների:
Թփթփացնելու են՝ «հիբրիդային պատերազմի դեմ պայքարում» նրա աննկուն ջանքերի համար: Չնկատելով ջանքերը, որոնցով հիբրիդային պատերազմի թիրախ հռչակված հյուսիսային
Ո՛չ այն ժամանակ, ոչ՛ էլ այսօր այդ վտանգավոր հայտարարությունը հասկանալու մանդատ ու պատասխանատվություն ունեցողները չէին/չեն հասկանում, որ դա հայտարարություն էր պետության վերջնական լուծարման մասին: Այն պարզ պատճառով, որ առանց էլիտաների՝ պետություն չի կարող լինել՝ ըստ դասագրքային կանոնի: ՔՊ-ն՝ զբաղեցնելով վերնախավի նոմինալ դերը, անցած տարիներին ոչ միայն չփորձեց կամ փորձեց, բայց չկարողացավ իրական վերնախավ դառնալ, այլև տիրապետելով քարոզչաֆինանսական ռեսուրսներին՝ կազմաքանդեց ոչ միայն ու ոչ այնքան՝ եղած քիչ թե շատ էլիտաները, այլ վերնախավի գաղափարն ի բնե:
Նախընտրական աղմուկը սովորականից ավելի շուտ հասել է գագաթնակետին: Շուտասելուկի պես կրկնվող կարգախոսներ, սեփական ես-եր շոյող ու ընդդիմախոսների ես-երը կեղտոտող պիտակավորումներ, աքլորային ինքնավստահություն… վերբալ վակխանալիա, կարճ ասած:
Առաջիկա ընտրություններում իշխանության աղբյուր ժողովուրդը լայն իմաստով մեկ անելիք ունի` կա՛մ հաստատել սեփական երկրի, նրա անցյալի ու ապագայի պուլպուլակացումը` 2018-2026 թվագրությամբ, կա՛մ այս պահին անհնարին թվացող միջոցով ձևավորել նոր իշխանություն` Հայաստանն այս վիճակին հասցրած իշխանության ամոթի պուլպուլակը կանգնեցնելու հեռանկարով:
Ազգային բուրժուազիան, որի կարևորության մասին միանգամայն արդարացիորեն ժամանակին խոսում էին պետական գործից եզակիորեն հասկացող ընտրյալ մարդիկ, Հայաստանում վերածվել է ապազգային ջոջերի հավաքականության: Ի տարբերություն գոնե ազգային ձևացող չարենցյան ջոջերի, սրանց թույլատրված է հարստանալ միայն «Իրական Հայաստանի», իմա՝ «Արևմտյան Ադրբեջանի» տրամաբանությամբ ու շրջանակներում:
Հայկական Արցախն ու հինգ հազար հայ մարդկանց կյանքի չփակված հաշիվը հայերի որևէ սերունդ պետք է փակի, և դա որևէ կապ չունի ռևանշի կամ պատերազմի հետ, թեև, եթե անհրաժեշտ է՝ դրանք ևս պետք է չբացառվեն:
Միայն այդ դեպքում հասարակությունն ամեն օրվա հետ պետությունը ճշմարտություն բռնաբարողներին թողնելու փոխարեն՝ կարող է գնալ նրանց հետևից, ովքեր գործնականում ցույց կտան, որ իրենց նպատակը ոչ թե մանդատն է, այլ ՔՊ-ին մանդատից զրկելը:
Ազգային ժողովի կողմից «Ընտրական օրենսգրքում» կատարած հապճեպ փոփոխությամբ արգելվեց կուսակցություններին օգտագործել անուններ, անձնանունն ընտություններին մասնակցելիս: Պարզ է՝ դա արվեց Սամվել Կարապետյանի անունով ընտրական դաշինքի գրանցումը թույլ չտալու համար: Ինչպես միշտ՝ քաղաքական դաշտը հիմնականում արձագանքեց ավելի շատ սուր հումորով, սարկազմով, Նիկոլ Փաշինյանի կողմից նոր արգելքների մասին երևակայություններով…
Կգտնե՞ն արդյոք ընդդիմությունները՝ առանձին-առանձին և միասին վերցրած, առաջիկա երկու ամսում «Իրական Հայաստանին» իրական հայ մարդուն հակադրելու ալգորիթմը: Սա է այս ընտրական շրջափուլի, բայց նաև հետագա ժամանակների ամենագլխավոր հարցը: Բազմապատիկ ավելի կարևոր, քան սոցիոլոգիական հարցումների չափումներն ու դրանցով հիացող չափվողների ինքնագոհությունից արձակվող անպատեհ ու որպես քաղաքական խոսք ներկայացվող ձայների դեցիբելները:
Նախընտրական ղալմաղալում ամենաշատը հնչող ու երևացող «Խաղաղությունը» պատերազմի մասին է: Երաշխավորած պատերազմի: Լսելի ու խոսելի ամեն ելուստից դուրս հորդող իշխանական «Խաղաղության» իմաստն այն է, որ իրենք խաղաղություն են բերել, ու որպեսզի խաղաղությունը չգնա, իրենք պետք է մնան:
Այս բառով «ձեր Նիկոլը» ասում է՝ չնայած կորցրել ենք երեքհազարամյա Արցախը, չնայած դրա համար զոհվել են մոտ 5000 երիտասարդներ, չնայած Հայաստանի ռազմավարական բարձունքների մի մասը վերածվել է տեսարժան վայրերի՝ ադրբեջանական զինուժի համար, չնայած Հայաստանի ճանապարհները հարմար գնով վարձակալության ու անվանակոչության ենք հանձնում առաջին պատահածին ու էլի անհաշիվ չնայածներ․․․ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, «խաղաղ զարգացման դարաշրջան բացելը․․․»։
Հունիսին ավարտվելու է «Քաղաքացիական պայմանագրի» ու Նիկոլ Փաշինյանի իշխանության երկրորդ շրջանը, որը սպառնում է վերածվել նաև երրորդի։ Իշխանության ժամկետի ավարտի գնահատականի հարցում ավանդաբար կիրառվող «քարերը հավաքելու ժամանակը» փոխաբերությունը մեր պարագայում ողբերգականորեն վերափոխվել է «Տապանաքարերը հաշվելու ժամանակի»։
Ափոփվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» միջազգային երկօրյա համաժողովը:
Հայաստանի ամենաանբացատրելի իրողությունը գործող իշխանության գոյությունն է՝ ապրված ողբերգությունների ու շարունակվող մարտահրավերների պայմաններում։ Այս հակասությունը բացատրելու բոլոր փորձերը հանգում են միագիծ գնահատականների՝ հասարակությունն անտարբեր է, իշխանությունը մանիպուլացնում է․․․
Վերջին հինգ տարիներին իր պատմության ամենամեծ ողբերգությունն ապրած ու դեռևս շարունակվող աղետներ ապրող ժողովուրդը, փաստորեն, ավելի երջանիկ է, քան իրեն այդ աղետները պատճառած ադրբեջանցիները կամ կորուստներից խուսափել կարողացող վրացիները։ Այս պարադոքսը գուցե պայմանավորված է «պարտությունը հաղթանակ է» կամ «մենք մեզ պարտված չենք համարում» մեղմասացություններով, որոնք արդեն հինգ տարի իշխանությունը ներարկում է հասարակության մտքերն ու հոգիները։
Պետությունը վերացումը սկսվում է ազգային ինքնության վերացումով, ինչով և զբաղված է Հայաստանի իշխանությունը, որը մի կողմից՝ փորձում է դատարկել հանրային հիշողությունը (Միրզոյանի հայտարարությունը դրա խտացված արտահայտություններից է) և լցնել ստամոքսը («Այստեղ հաց, այստեղ կաց», ուտելիքի պաշտամունքի փաշինյանական, ՔՊ-ական այլ կարգախոսներ)։
Հովհաննես Ավետիսյանի տեքստերում, գրավոր ու բանավոր հարցազրույցներում կարելի է գտնել ոչ թե 6, այլ 600 և 6000 այնպիսի տողեր, որոնց համար, ներկայիս իշխանության տեսանկյունից, նրան «կարելի է կախել»։ Որովհետև այն, ինչ անում է Հովհաննեսը, ի վերջո, ծառայելու է այսօր նրա դեմ քաղաքական հետապնդում իրականացնողների կախաղանին։ Բառի ինտելեկտուալ իմաստով, բնականաբար։
Փողոցայինները՝ իշխանությունում, պետությունը՝ փողոցում։ Սա է Հայաստանի այսօրվա սյուռ իրականության կարճ նկարագիրը։ Եվ պետության հանդեպ ատելության բացատրությունը։
Ամոթ ունեցող հասարակությունը չի կարող հանդուրժել, երբ երկրի նույն ղեկավարը, ամեն ինչ ասֆալտին փռելու խոստման շրջանակներում, ի վերջո, ասֆալտին է փռում պետությունը՝ մինչ այդ հասցրած լինելով Արցախը փռել ադրբեջանցիների ոտքերի տակ։
Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի իր այս քաղաքականությունը, հեռու չէ այն օրը, երբ արցախյան պատերազմի հերոսները կարող են հետմահու դատապարտվել՝ Հայաստանի անկախության դեմ պայքարելու համար։
Նիկոլ Փաշինյանի գործողությունները հիմնված են առավելապես մարդկային ցածր բնազդների վրա՝ վախ, տագնապ, ստորացում։ Դրանք Հայաստանի իշխանության քայլերում ունեն երկակի, հակադիր նշանակություն։
Դա լինելու է անդատավոր ու անփաստաբան դատավարություն ու դատավճիռը լինելու է ծանրագույնը, եթե անգամ դատվողի մեջ մարդ չի մնացել։
Միջին մակարդակի ցանկացած մարքետոլոգ մանրամասն կհիմնավորի, թե ինչպես են հանրային հոգեբանության վրա ազդում նման գովազդային արշավները, դրանց մասին կան տասնյակ տեսություններ, հարյուրավոր գործնական մոդելներ։