Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը

Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը․ տեղի է ունեցել կենտրոնի փակման հանդիսավոր արարողություն։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Լևենթ Էրգյունը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը և այլոք։

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Զեքի Աքթուրքը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը գտնվում է իր աշխատանքներն ամբողջացնելու փուլում։

Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը իր գործունեությունը սկսել էր 2021 թվականի հունվարից։ Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոն ստեղծելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել արցախյան 44-օրյա պատերազմից հետո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930