Առնոյի կարողությունը գնահատվում է 233 միլիարդ դոլար. մեկ տարի առաջ այն կազմում էր 211 միլիարդ դոլար։
Անկախության Բանակի ջոկատների հրամանատարներից կազմված հիմնադիր խորհուրդը 1990թ. ապրիլի 2-ին Երևանում գումարած ժողովում հռչակում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ստեղծումը, որը դարձավ ՀՀ-ում պաշտոնական գրանցում ստացած (գրանցվել է 1991թ. մայիսի 14-ին) առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունը:
Ռուսաստանի դաշնության հետ հարաբերություններում Հայաստանը ոչ մի սխալ բան չի արել։ Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին։
«Կասպերսկի» ընկերության հետազոտողները վերլուծել են Android-ի համար վնասաբեր ԾԱ-ի երեք նոր վտանգավոր տարբերակ: Tambir, Dwphon և Gigabud վնասաբեր ծրագրերն ունեն բազմազան գործառույթներ՝ սկսած այլ ծրագրերի ներբեռնումից և հաշվառման տվյալների գողությունից մինչև երկգործոն նույնականացման (2FA) շրջանցումը և էկրանի տեսագրումը, ինչը վտանգում է օգտատերերի գաղտնիությունն ու անվտանգությունը:
Անդեր Էրերան խոսել է Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին
ՍԴ-ում տիրող իրավիճակի, Վահե Գրիգորյանի գործունեության ու նոր հավակնորդների մասին․ Էդգար Ղազարյան
«Իմ խոսքերից զարմանալ պետք չէ, այս ամենին ես անդրադարձել եմ դեռևս երեք տարի առաջ։ Երեք տարի այս նույն հարցերի մասին խոսում եմ՝ Տավուշով չի ավարտվելու, լավ իմացեք։ Բացեք իմ հարցազրույցները, հերթով կարդացեք, կտեսնեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանն ու հատկապես Տավուշն ի՞նչ անվտանգային խնդիրներ կունենան, եթե իշխանությունը սահմանազատման ու սահմանագծման անվան տակ թշնամուն տա այն տարածքները, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց Տավուշի մարզում։
«Բոլոր ծնողները հիասթափված են, ոչ մեկին արդեն չեն վստահում։ Աստծո փեշին ենք կախված, ոչ մեկից որևէ լավ բան չենք սպասում, վատ բան սպասում ենք։ ՊՆ-ից 100 հատ հեռախոսահամար ունեմ, զանգահարում եմ՝ ոչ մի պատասխան։ Գիտե՞ք ինչ, ես ինձ կարող եմ հիմարի տեղ դնել, բայց թույլ չեմ տա, որ դիմացինս էլ հիմարի տեղ դնի ինձ։ Իրենք ինչո՞վ են զբաղվում՝ հողերը տալուց բացի»,- շեշտեց մեր զրուցակիցը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն առաջարկել է հինգ տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու հիմնադրամ ստեղծել 100 միլիարդ դոլարի չափով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում մարտի 22-ին կատարված զննությունների ընթացքում աները ներկայացրել է՝ 70, իսկ փեսան` 3 բլոկ անակցիզ ծխախոտ:
Միացյալ Նահանգները պատրաստ է մոտ ապագայում կազմակերպել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի այցերը Չինաստան՝ Պեկինի հետ երկխոսությունն ու փոխգործակցությունն ամրապնդելու համար։Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Խոշոր հաշվով, գնա, թե ոչ, միևնույն է՝ Փաշինյանը պայթեցնելու է Հայաստանը, որ կողմ էլ որ գնա. նա երկիրն ու իրեն դրել է թակարդի մեջ։ Նիկոլով Հայաստանը այլևս որևէ ելք չունի։ Հայաստանը Նիկոլով աջ գնա՝ տրաքում է, ձախ գնա՝ տրաքում է, հետևապես՝ պետք է ազատագրվի Հայաստանը Նիկոլից»,- ասաց Զոհրաբյանը՝ շեշտելով՝ մեր պետականությանը սպառնացող վտանգն առավել ուժգնանում է, քանի որ Փաշինյանը համաձայնել է Ալիևի հետ գնալ երկկողմ բանակցությունների՝ Ալիևի թելադրանքով չեզոքացնելով հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման համար աշխատած միջնորդներին։
2018 թվականին փողոցով իշխանության եկածները խոստանում էին նպաստել երկրի ժողովրդավարացման գործընթացին: Սակայն, ինչպես պատմականորեն լինում է պոպուլիզմով իշխանություն զավթածների պարագայում, խոստումները արագորեն ի չիք դարձան: Հայաստանում ոչ միայն ժողովրդավարացման գործընթացը առաջընթաց չապրեց, այլ նաև տեղի ունեցավ հակառակ գործընթացը:
Պաշտպանության նախարարությունը միայն մարտ ամսին ներկայացուցչական, արարողակարգային ծառայությունների միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր է կնքել՝ հիմնականում մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով:
Ադրբեջանը հաճախ ՀՀ-ին է մեղադրում էսկալացիայի համար․ՀՀ-ն հավանաբար միակ երկիրն է, որը ցանկանում է խուսափել հակամարտությունից Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։
Ուկրաինան, ի վերջո, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, սակայն դրա համար այժմ պետք է մշակվի հստակ ճանապարհային քարտեզ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Լա Լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց «Լաս Պալմասին» (1:0):
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո միգրացիայի նոր մոտեցում ցուցաբերել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Եթե պետությունն էլ դադարում է գոյություն ունենալ միջազգային իրավունքի խախտումներով, միջազգային հանցագործության արդյունքում, ապա բոլոր պետությունները, ներառյալ՝ ՀՀ-ն, ունեն պարտավորություն ապահովելու միջազգային իրավունքի խախտմանը նախորդող իրավիճակի վերականգնումը, այլ ոչ թե պարտակեն միջազգային հանցագործությունը»,- նշեց Արամ Օրբելյանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա՝ շեշտելով, որ պետք է հարգել դիվանագիտական հաստատությունների անձեռնմխելիությունը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Երկար ժամանակ մեկ տեղում նստելը կարող է առաջացնել դեպրեսիա և մկանների թուլացում, ասել է վերականգնողական մասնագետ Սոֆյա Ագապովան։ Lente.ru-ի հետ զրույցում նա նշել է գրասենյակային աշխատողների և համակարգչի մոտ շատ ժամանակ անցկացնող մարդկանց առողջության հիմնական վտանգը:
Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ցզինպինն ու Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա վերջին հարձակմամբ։ Այս մասին X-ում հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Թուրքիայի քաղաքացիներն այսուհետ 7-օրյա վիզա ձեռք բերելով` կարող են մեկնել հունական կղզիներ: Դրա համար նրանցից կպահանջվի վճարել 60 եվրո:
Եվրամիությունը նախազգուշական միջոցներ է ձեռնարկում հնարավոր սպառնալիքներին ավելի լավ պատրաստվելու համար, բայց չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, քանի որ ագրեսիվ միություն չէ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդրի խոսքերը։
Արդեն 2016 թվականի սեպտեմբերին՝ Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ զինված ուժերի զորահանդեսի շրջանակում Սերժ Սարգսյանը մեկ այլ կարևոր միտք էր հնչեցրել. «Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից»:
Իսպանիայի կառավարությունը չի կիսում Կատալոնիայի անկախության վերաբերյալ նոր հանրաքվեի առաջարկը, որը ներկայացրել է ինքնավար երկրամասի ղեկավար Պերե Արագոնեսը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է կառավարության խոսնակ Պիլար Ալեգրիան։
Վարորդը պարզաբանման համար տարվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Թուրքիայի արտահանողների միության (TİM) պատվիրակությունը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հանդիպել է ադրբեջանցի գործարարների հետ:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կմեկնի Հաագա` մասնակցելու Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայցերի լսումներին։