Բաժիններ՝

Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին

Իսրայելցի զինվորականները գիշերը մի շարք նոր հարձակումներ են իրականացրել Լիբանանում շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության զինված թևի օբյեկտների վրա։ Այս մասին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը։

Ըստ վերջինիս տեղեկատվության՝ գիշերը լիբանանյան կողմից արձանագրվել է հակատանկային հրթիռների երկու արձակում Իսրայելի հյուսիսի Հար Դով լեռան ուղղությամբ։ Այս հարվածի հետևանքով զոհվել է իսրայելցի քաղաքացիական անձ։

Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) տանկերն ու հրետանին կրակ են բացել հարձակումների աղբյուրների ուղղությամբ։ Նրանք գրոհել են Լիբանանի հարավի Շաբաա բարձունքների արձակման կայանքի վրա:

Ըստ ԻՊԲ-ի՝ այս հարվածից որոշ ժամանակ առաջ իսրայելական օդուժի կործանիչները հարվածել են «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքի օբյեկտներին Քֆար Շուբայի բլուրներում և Լիբանանի հարավի Մարկաբա բնակավայրի մերձակայքում։

Իր հերթին Al Mayadeen հեռուստակայանը հաղորդել է, որ «Հեզբոլլահ»-ի զինված կազմավորումները համազարկային կրակի հրթիռային համակարգերով գնդակոծել են Վերին Գալիլեայի իսրայելական բնակավայրերը։

Նշվում է, որ շիաների ջոկատներն առնվազն 10 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, տեղի են ունեցել ուժգին պայթյուններ։ Կրակ է բացվել նաև Քֆար Շուբայի բարձունքի ուղղությամբ, որտեղ գնդակոծման տակ են հայտնվել իսրայելական բանակի դիրքերը Ռուվեյսաթում։ Ըստ հրապարակման՝ վիրավորներին փրկելու համար տարածքում վայրէջք է կատարել իսրայելական ուղղաթիռ։

Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ի ռազմատեղեկատվական ծառայությունը հայտնել էր շիա մարտիկների կողմից Էդ Դուհեյրի սահմանային կետի մոտ իսրայելցի զինվորականների խմբի վրա հարձակման մասին, ինչի հետևանքով չորս զինվոր վիրավորվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930