Բաժիններ՝

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Պետությունները պետք է անհապաղ հրադադարի ձգտեն Գազայի հատվածում և պատժամիջոցներ սահմանեն Իսրայելի դեմ։

Եգիպտոս և Հորդանան կատարած այցից հետո Ժնևում հրապարակված հայտարարության մեջ նման կարծիք է հայտնել Պաղեստինի իսրայելական վերահսկողության տակ գտնվող տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն՝ հավելելով, որ պետությունները պետք է անհապաղ և անվերապահ հրադադար պահանջեն և պատժամիջոցներ սահմանեն Իսրայելի դեմ՝ հետագա աղետներից խուսափելու համար։

«Այս պահին Իսրայելն այնքան է խախտել իր միջազգային պարտավորությունները, որ արդարացնում է պատժամիջոցների կոչը»,- ասել է նա։

Հատուկ զեկուցողը նշել է, որ Իսրայելի իշխանությունները հերթական անգամ մերժել են իր մուտքը պաղեստինյան տարածքներ, ուստի այնտեղ տիրող իրավիճակի մասին տեղեկություն է ստացել հարևան երկրների պաղեստինցիներից։

«Ոչ մի պաղեստինցի անվտանգ չէ իսրայելական անխոչընդոտ վերահսկողության տակ»,- հայտարարել է փորձագետը՝ նշելով, որ Գազայում իրավիճակը ավելի վատ է, քան նախկինում ենթադրվում էր, և դա կունենա լուրջ և բազմակողմ երկարաժամկետ հետևանքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930