ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
Ի պատասխան Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակման՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Կանադան ապրիլի 25-ին նոր պատժամիջոցներ են սահմանել Թեհրանի նկատմամբ։ Սահմանափակիչ միջոցներն ուղղված են առաջին հերթին անօդաչու թռչող սարքերի առևտրի և դրանց արտադրության դեմ։
ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների տակ է հայտնվել 16 ընկերություն, ութ մասնավոր անձ, հինգ նավ և մեկ ինքնաթիռ` կապված այն աջակցության հետ, որը Թեհրանին ցուցաբերվել է անօդաչուներ գնելիս:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ մասնակցության համար պատժամիջոցների ցուցակում է հայտնվել չորս ընկերություն և երկու մասնավոր անձ: Բացի այդ, լրացուցիչ արգելք է սահմանվել այն բաղադրիչների արտահանման վրա, որոնք կարող են օգտագործվել անօդաչուների ստեղծման համար։
«Մենք պատասխանատվության կենթարկենք նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում Իրանի ապակայունացնող պահվածքի համար», – փաստաթղթում մեջբերվում են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնի խոսքերը:
Կանադական սահմանափակող միջոցների են ենթարկվել երկու ֆիզիկական և երկու իրավաբանական անձինք: Երկրի արտգործնախարարությունը պարզաբանել է, որ պատժամիջոցները սահմանվել են G7-ի դաշնակիցների հետ համակարգմամբ։