Երկրորդ տեղում Amazon-ի հիմնադիր և նախկին ղեկավար Ջեֆ Բեզոսն է. նրա կարողությունը գնահատվում է 207 միլիարդ դոլար։
Ելենն ավարտում իր քառօրյա այցը Չինաստան, որտեղ հանդիպումներ է անցկացրել այդ երկրի պաշտոնյաների հետ։
Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը հեշտացնելու գործում։
ՆԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ «Մաքուր հրապարակ» գործողությունը կշարունակվի:
ՀՐԱՏԱՊ!!! Ինչպես ազատվել դավաճանից. Էդգար Ղազարյանը քայլեր է առաջարկում
Հայաստանում կառավարող ուժի՝ ՔՊ-ի տարբեր թևերի միջև բախումը երբեմն վերածվում է ազդեցության գոտիների բաշխման համար պատանեկան գզվռտոցի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 12-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ին միանալու Պաղեստինի դիմումը կփոխանցի նոր անդամների ընդունման կոմիտեին: Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Մալթայի մշտական ներկայացուցիչ Վանեսա Ֆրեյզերը, ով նախագահում է Անվտանգության խորհուրդը։
Երևանում կայացած Կապի տարածաշրջանային համագործակցության Ռադիոհաճախականության սպեկտրի և արբանյակային ուղեծրերի կիրառման կարգավորող հանձնաժողովի 25-րդ նիստի շրջանակում հյուրերի համար մարտի 12-ին հյուրասիրություն է կազմակերպվել «Երևան պանդոկում»:
Կանադան բանակցություններ է վարում Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ AUKUS ռազմական դաշինքին հնարավոր անդամակցության շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կանդայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Չինաստանը կողմ է հանդես եկել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելուն:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերելու էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ ապրիլի 3-ից սկսվել է քվեարկություն, որը տևելու է 10 օր:
Մասկը բողոքարկել է դատավոր Ալեշանդրե դե Մորաեսի որոշումը` հայտարարելով, որ այն հակասում է սահմանադրությանը:
Ռուսաստանի հետ Թուրքիայի առևտրի ծավալները զգալիորեն նվազել են ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների կողմից ընդլայնվող պատժամիջոցների համատեքստում։
Իրականում ծանոթ ձեռագիր է` փաշինյանը գծում է սցենարը, հանցանքը հավասարապես կիսում տարբեր դերակատարների միջև, որպեսզի քաղաքական առումով արդարացումներ ունենա, իսկ հետագայում էլ դատարանում հայտարարի, թե ԳՇ-ն է նման որոշում տվել և ըստ այդմ` նա էլ կրում է հակապետական գործընթացի պատասխանատվությունը:
Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինին հայտարարել է, որ լքել է հանրապետության Ազգային խորհրդի (Խորհրդարանի) խոսնակի պաշտոնը և հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ռադիոկայանը:
«Հայաստանը ոչինչ չի ստացել։ Այդ գումարը ստանալու են այն ազդեցության գործակալները, որոնց վրա Փաշինյանը տաքացնելու է իր ձեռքերը, քանզի հենց նրանք են օգնում պահպանել իր իշխանությունը»,- ասաց Նահապետյանն ու ընդգծեց՝ հաշվի առնելով, որ Հայաստանին տրվող դրամաշնորհների մի մասը միշտ էլ պարտադիր մսխվում է, հետևապես՝ նույնը լինելու է նաև այս 270 միլիոն եվրո դրամաշնորհի դեպքում։
Պաղեստինին ՄԱԿ-ի մշտական անդամ ընդունելու որոշումը պետք է քննարկվի Իսրայելի իշխանությունների և պաղեստինցիների կողմից։
Կիտրոնի մի կտորը կամ թարմ քամած ցիտրուսային հյութը սուրճն ավելի առողջարար կդարձնեն, ասել է սննդաբան Նատալյա Դենիսովան։ Նա aif.ru-ին նկարագրել է միլիոնավոր մարդկանց կողմից սիրված ըմպելիքը բարելավելու անսովոր միջոց։
Ապրիլի 6-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 5-ի ժամը 17-ից ապրիլի 6-ի ժամը 9-ը ընկած ժամանակահատվածում գողացել են Կապանի Մինասյան փողոցի շենքի բակում կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենան:
Մոտ 2 շաբաթ առաջ 168.am-ը գրել էր, որ «Ֆակտորի» հետ զրույցում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքելով դիտարկմանը, որ Տավուշից «ադրբեջանական» տարածքների հանձնման դեպքում, օրինակ, Կիրանց գյուղ չի կարողանալու մտնել, հաստատել էր այն պնդումները, որ Փաշինյանի քաղաքական որոշման հետևանքների վերացումը բանակի «ուսերին» է մնալու:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Ստամբուլի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնում վերընտրված Էքրեմ Իմամօղլուն զրուցել է բրիտանական «Financial Times» թերթի թղթակցի հետ:
Պաշտոնական այցով Սիրիայում գտնվող՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մասնակցել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի նոր շենքի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է իրանական SNN հեռուստաալիքը։
Ուզում ա Վահե Ղազարյանը կամ ողջ ոստիկանությունը ցուցմունք տա, չեք ապացուցի ոչ մի բան. Լևոն Քոչարյան
Նախաքննությունը շարունակվում է:
«Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջին օրերին արել է առնվազն չորս քայլ, որոնք թերեւս մեզ համար պետք է լինեն ուշադրության առարկա: Էրդողանի որոշումով վերականգնվել է վիզային ռեժիմը Տաջիկստանի քաղաքացիների համար: Սա, հաշվի առնելով Կրոկուսի ահաբեկության հանգամանքը, ըստ իս, Ռուսաստանին անուղղակի հասցեագրված «ժեստ» է՝ թերևս ուղղված Պուտինի Անկարա այցի համաձայնեցման բարդ աշխատանքում առաջընթացի:
«Չի բացառվում, որ հաջորդ փուլում Արևմուտքն իրականացնի առավելագույն ծրագիրը։ Սակայն այն, ինչ ներկայումս ակնհայտ է, ՀՀ-ին ԵՄ անդամակցության հեռանկար դեռ ԵՄ-ում որևէ մեկը չի նախատեսում տրամադրել, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար գուցե ամրապնդվի ԵՄ-ԱՄՆ այս ձևաչափը։ Սա իր հերթին՝ նշանակում է, որ ՀՀ-ն, իրականում չունենալով լուրջ արևմտյան երաշխիքներ, շարունակելու է հակառուսական գիծը, սակայն չի լքելու ռուսական պրոյեկտները և չի խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Երևան-2 ԳԲԿ-ն սնող Dպ-700 կողմնատար-գազատարի 8․2 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով ապրիլի 9-ին ժամը 09։00-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Ռոստովյան, Դավիթ Բեկի, Խ․Դաշտենցի…