ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարստությունը Հայաստանն ու Արցախն են, որի համար միլիարդավոր դոլլարների զենք էր բերել ու 30 տարի պահում էր իր հայրենիքը։
Խափանման միջոցը՝ կալանք:
Նաիրա Ազատյանը կարծում է, որ դեռահասների մոտ նման վարքագիծը կարող է վկայել նրանց մոտ թվային կախվածության առկայության մասին։
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է ընտանիքում սպանության դեպքերի նվազում. արձանագրվել է նման 3 դեպք, իսկ նախորդող երկու տարիներին արձանագրվել էր ընտանիքում սպանության 4 դեպք, ընդ որում՝ 2022 թվականին արձանագրված 4 դեպքն էլ կատարվել էր ամուսնու (այդ թվում՝ նախկին) կողմից կնոջ նկատմամբ, 2023 թվականին արձանագրված 3 դեպքից 2-ն է կատարվել ամուսնու կողմից կնոջ նկատմամբ:
Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը, երկուշաբթի հայտարարել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-դեր Լայեն-Բլինքեն հանդիպմանը հաշված օրեր են մնացել։ Ռեգիոնալ շահագրգիռ երկրներից միայն Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որը դեռ պաշտոնական ուղիղ անդրադարձ չի կատարել ՀՀ առաջիկա եռակողմ շփումներին։
Հայաստանում ԵՄ առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։ Այն բաց է Ադրբեջանի հետ համագործակցության համար: Դրա մասին սոցցանցերում գրել է Վրաստանի և Հարավային Կովկասի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Վախենում եմ մտածել այն Հայաստանի մասին, որը Նիկոլ Փաշինյանը կթողնի իրենից հետո»,- ասաց 168.am-ի հարցմանը մասնակցած քաղաքացին՝ հավելելով՝ հավատում է, որ փոփոխություններ կլինեն:
Ես չեմ հանձնվելու, բայց փոխարենը հանձնելու եմ Արցախը և Հայաստանի ռազմավարական տարածքները:
Սիրիայում Իսլամական Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարին հայտարարել է, որ Իսրայելը F-35 կործանիչներից վեց հրթիռ է արձակել Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ։
47-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտնել է կուսակցության ղեկավարի տեղակալ Մեհմեդ Պալազի մահվան մասին:
«Ակնկալել, թե Արևմուտքը հանկարծ պատրաստ կլինի Հայասատնին ռազմական աջակցություն ցույց տալ, անիմաստ է։ Փաշինյանը մեր երկիրը հասցրել է այս ծանր վիճակին։ Այս ամբողջ բորշչի պատասխանատուն հենց ինքն է։ Փաշինյանի սաղմոսներով շնորհավորանքները նշանակում են, որ Փաշինյանը սեփական եկեղեցին է ուզում ստեղծել՝ առաջնորդվելով ամեն ազգայինը ջարդելու մոլուցքով»։
«Եթե Փաշինյանը նման ձևով շարունակի իրականացնել իր ծրագրերը, Հայաստան չենք ունենա: Ես դրական բան չեմ տեսնում: Գնալով տարածքը փոքրանում է, մարդիկ՝ հուսահատվում, բանակը՝ խեղճանում»,- ասաց 168.am-ի հարցման մասնակից քաղաքացին:
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել․
«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հաղորդել է, որ իսրայելական հրթիռը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դեսպանատան մոտ գտնվող տանը, վնասվել է նաև դիվանագիտական առաքելության շենքը։
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով
Կառավարության գործունեության 2021-2026թթ. ծրագրի 2023թ. կատարողականի զեկույցն են ներկայացրել։ Թվում է, թե փաստաթուղթը պիտի վերաբերեր բացառապես այդ ժամանակահատվածին։ Բայց տեսնելով, որ ծրագրի կատարման առաջին երեք տարիների արդյունքները, մեղմ ասած, այն չեն, երբեմն համեմատությունները տարել-հասցրել են ընդհուպ 2017թ.՝ ցուցանիշները ճոխացնելու ու մարդկանց աչքին թոզ փչելու համար։
Որոշ հիվանդություններ և պայմաններ կարող են նպաստել էպիլեպսիայի զարգացմանը, ըստ shantnews-ի՝ զգուշացրել է թերապևտ Վիկտորյա Իվանովան։ NEWS.ru-ին տված հարցազրույցում նա նշել է նոպաներ հրահրող գործոնները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:
Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմտյան Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին: Այս մասին հայտնել է սիրիական Al Ikhbariya պետական հեռուստաալիքը։
Գլխավոր դատախազության տարեկան հաղորդման համաձայն՝ նշված վիճակագրական տվյալները վկայում են, որ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճին զուգահեռ այդ հանցատեսակի բացահայտման ցուցանիշի նվազումը դրսևորվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում։
Կապանում լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնցում սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում զգալի ներդրում է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կամբինատը։
Թե որքանով է ՊՆ-ում արված վերլուծությունը, այնուհետև նաև Օնիկ Գասպարյանի և Դավիթ Տոնոյանի երկօրյա հարցաքննությունները 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում, հիմք ծառայելու Անդրանիկ Քոչարյանի գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցի համար, բնականաբար, կարող ենք միայն ենթադրություններ անել, քանի որ նախ՝ մեկնաբանության հարց է, երկրորդ՝ այն, ըստ էության, հանրությունից ամբողջովին պահվելու է:
Բրազիլիայում միկրոավտոբուսը մխրճվել է Զատկի երթ անցկացնող հավատացյալների խմբի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին հայտնել է «G1» լրատվական պորտալը։
Ստուգումները կրելու են պարբերական բնույթ:
Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի իր գործընկեր Վան Իի հետ՝ երկու երկրների ղեկավարների՝ մայիսին Փարիզում նախատեսված հանդիպմանն ընդառաջ։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Մարտի 31-ին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ վերընտրված Էքրեմ Իմամօղլուն ստամբուլցիների հետ հանդիպում է ունեցել:
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ապրիլի 1-ով Նիկոլը խոսում է պետւթյան տարածքի կարևորության մասին․ ասենք շատ խորհրդանշական է չէ՞․ հենց ապրլիլի 1-ին է որոշել, որ «պետության համար առանցքային նշանակություն ունի տարածքը․ առանց տարածք՝ չկա պետություն»։
Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններն ապրիլի 1-ին Կահիրեում վերսկսվել են Իսրայելից պատվիրակության ժամանումից հետո: Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։