Համացանցում հեռարձակվող մեդիաներին բերել վերահսկողության դաշտ. ՀՌՀ նախագահի առաջարկը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր ԱԺ կրթության հանձնաժողովի նիստում ասաց, որ արդեն երրորդ տարին է՝ շարունակաբար դրական փաստ են արձանագրում՝ մշտադիտարկման և բողոքների արդյունքներով նկատում են չարության խոսքի, ապատեղեկատվության նվազում։

«Սա գուցե անզեն աչքով չերևա, որովհետև այնուամենայնիվ տեղեկատվական դաշտը բավականին հագեցած է այդպիսի չարության խոսքի, սպառնալիքի խոսքերով, սակայն մենք նկատում ենք, որ այդպիսի բացասական բովանդակությունն ավելի շատ տեղափոխվել է համացանց։ Այն կայքերը, այն «թիվի լայք» կոչվող հեռուստաընկերությունները մեր՝ կարգավորող մարմնի կողմից որևէ վերահսկողության չեն ենթարկվում ըստ օրենքի։ Մենք մեր առաջարկների մեջ  կրկնում ենք, որ հավասար դաշտի բերելով՝ մենք պետք է ընդունենք միջազգային  փորձը, որը նույնիսկ արդեն ամրագրվել է  եվրոպական որոշ դիրեկտիվներով, գոնե նվազագույն կարգավորման տակ լինեն այն բոլոր հեռարձակողները՝ ոչ ֆորմալ, որոնք համացանցում տարածում են տեսալսողական բովանդակություն»,- նշեց Տիգրան Հակոբյանը։

Նշենք, որ հանձնաժողովում ՀՌՀ նախագահն այսօր ներկայացրեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս