
« Վերջ տալ նվնվոցին, բայղուշությանը, թսիկությանը…». Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ ընդդիմության անելիքների մասին

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ընդհանրապես հիմա և մոտակա շրջանում ընդդիմությունը լիքը գործ ունի անելու Հայաստանում: Օրինակ:
1. Փոխել հասարակական և քաղաքական գործընթացների ընկալումները և հասարակական դիսկուրսը՝ վիպականից դեպի իրատեսական, առանց որի լուրջ հաջողությունների հասնել դժվար է:
2. Ամրացնել կառույցները, որպեսզի հնարավորինս բարձրանա դիմադրողոկանությունը ընտրական կեղծիքներին և հնարավորինս ակտիվություն լինի միջընտրական փուլերում:
3. Մշտապես գործուն պահել ճնշման նվազագույն աստիճանը փողոցում, ԱԺ-ում, ՏԻՄ-երում:
4. Հնարավորինս կազամկերպված դիմադրություն կազմակերպել իշխանական բաց և ծպտյալ քարոզչությանը՝ հատկապես կազմաքանդելով իշխանության օգտին ոչ բացահայտ գործող ԶԼՄ-ների դիսկուրսը և վերահսկելի՝ անվանապես ընդդիմաիր քաղաքական նախագծերը:
5. Նորմալ աշխատանքային հարաբերություններ ձևավերոլ քաղաքացիական կոչվող դաշտի հետ՝ պոկելով այն երիտթևական և նման այլ ազդեցություններից, բայց հարգելով քաղաքացիականի ինքնավարությունը:
6. Ավելի շատ ռեսուրս ծախսել նախընտրական և բուն ըտրական գործըթնացների վրա, այլ ոչ թե միայն պոստֆակտում արձանագրել ընտրակեղծիքները:
7. Ապացուցել սեփական ինտելեկտուալ առավելությունը, օրակարգեր և քննարկումների հարթակներ ձևավորել:
8. Վերջ տալ նվնվոցին, բայղուշությանը, թսիկությանը, հուսահատական, ապոկալիպտիկ և խուժանական-սադյոնական, ինչպես նաև չափազանցված՝ վիպական ոճին:
Եվ այլն, և այլն»: