Բաժիններ՝

Բորուսիան Իսպանիայում ոչ-ոքի է խաղում Մալագայի հետ. Չեմպիոնների լիգա (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Մալագան» սեփական հարկի տակ ոչ-ոքի  (0:0) խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Եթե մեկնարկային 20 րոպեներն անցան գերմանական ակումբի ֆուտբոլիստների բացահայտ առավելությամբ, ապա խաղակեսի միջնամասում «Մալագան» հավասարեցրեց խաղը, իսկ 35-րդ րոպեից սկսած տանտերերն ամբողջությամբ տիրեցին նախաձեռնոթյանը: Թիմերը բավականաչափ վտանգավոր պահեր ստեղծեցին, բայց գոլեր չգրանցվեցին:

Ընդմիջումից հետո թե’ «Մալագան», թե՛ «Բորուսիան» փորձում էին արագ գոլ խփել, բայց շուտով հանդիպման տեմպը փոքր-ինչ ընկավ: Ընդհանուր առմամբ դորտմունդցիները երկրորդ կեսում առավելություն ունեին, բայց վտանգավոր պահերը երկու դարպասների մոտ էլ ավելի քիչ էին, քան առաջին 45 րոպեների ընթացքում: «Մալագա» – «Բորուսիա»` 0:0, ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում:

Կարդացեք նաև

 

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս